00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորատուսցի Արային մեղադրանք է առաջադրվել

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցТюремная наколка на руках
Тюремная наколка на руках - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի ակումբներից մեկում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել Արա Բանդուրյանին:

ԵՐԵՎԱՆ, 16 Հոկտեմբեր — Sputnik. Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ Երևանի ակումբներից մեկում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 38-ամյա Արա Բանդուրյանին:

Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում հնչած կրակոցների հետքերով - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է կրակել Նորատուսցի Արան «Հուկման» ակումբում. տեսանյութ

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը Քննչական կոմիտեից  տեղեկացնում են, որ նախնական քննությամբ պարզվել է. 2018 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 03:13-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ Արա Բանդուրյանը շուրջ 10 անձանց հետ այցելել է Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող ակումբներից մեկը, որտեղ ոգելից խմիչք օգտագործելու ընթացքում կոտրել է ակումբի բաժակները, դրսևորել հասարակության նկատմամբ անթաքույց արհամարհանք, մոխրաման նետել ակումբի պարահրապարակ:

Այնուհետև՝ ժամը 03:30-ի սահմաններում, Բանդուրյանը ակումբում գտնվող անձանց կյանքի և առողջության համար ստեղծելով իրական վտանգ և վախի մթնոլորտ, հրազեն հանդիսացող ատրճանակով, խուլիգանական դրդումներով հինգ կրակոց է արձակել և վնասել ակումբի պատը, որի արդյունքում կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժնում 2018թ. հոկտեմբերի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել 2018թ. հոկտեմբերի 14-ին:

Իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Կատարվել են խուզարկություններ, ինչպես նաև դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է 5 գնդակ:

Пистолет - Sputnik Արմենիա
Կրակոցներ Երևանի կենտրոնում. ձերբակալվել է «Նորատուսցի Արան»

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2018թ. հոկտեմբերի 16-ին Արա Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) և 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով):

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին:

Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել` մյուս անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպի յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Լրահոս
0