00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կադրային master class Փաշինյանից. պայքար «հին ռեժիմի» դեմ հենց նրա ձեռքերո՞վ

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян созвал совещание по вопросу озера Севан (17 июля 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян созвал совещание по вопросу озера Севан (17 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարդիկ, որոնք տարիներով ծառայել էին նախորդ իշխանությունների ժամանակ ու որոնք «թավշյա հեղափոխության» պատճառով անգործ էին մնացել, հիմա նորից անցնում են կառավարման։

Հայաստանի կառավարությունը շարունակում է զարմացնել հանրությանը ոչ ստանդարտ կադրային լուծումներով։ Մարդիկ, որոնք տարիներով սպասարկում էին նախորդ իշխանությունների շահերը ու որոնք «թավշյա հեղափոխության» պատճառով մեկ վայրկյանում անգործ էին մնացել, հիմա նորից անցնում են կառավարման։ Սրա վառ օրինակը նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն է։

Премьер-министр Никол Пашинян и вице-премьер Арарат Мирзоян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի կառավարությունը կրկին ճնշում կգործադրի՞ ԱԺ–ի վրա. փոխվարչապետի պատասխանը

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նա նշանակվեց Սյունիքի մարզպետ։ Մինչ իշխանափոխությունը նա Սերժ Սարգսյանի հավատարիմ կողմնակիցներից մեկի` Վլադիմիր Գասպարյանի տեղակալն էր։ Նա հրաժարական էր տվել մայիսին, Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո։ Հիմա Պողոսյանը վերադարձավ մի մարդու թիմ, որի կողմնակիցներին նրա ենթակաները դեռ մի քանի ամիս առաջ ցրում էին մահակներով ու լուսաձայնային նռնակներով։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի Պողոսյանի ընտանիքի եկամուտների մասին հայտարարագիրը։ Դրանից մենք տեղեկանում են, որ Պողոսյանի որդին 104 միլիոն դրամ (210 հազար դոլար) արժողությամբ նվեր է ստացել։ Թե ինչ նվեր է ու ինչի համար, թող ընթերցողը դատի։

Եվս մեկ կադրային լուծում, որը ցնցեց հասարակությանը` գյուղատնտեսության նախարարի պաշտոնում 31–ամյա իրավաբան Գեղամ Գևորգյանի նշանակումը։ Նոր նախարարը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկն է։ Հայտնի է այն բանով, որ նախկինում գլխավորում էր Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամն ու Հայաստանի չափանիշներով աստղաբաշխական` 1,5 միլիոն դրամ աշխատավարձ էր ստանում։ Սակայն Գևորգյանն այդ պաշտոնում աշխատանքի արդյունավետությամբ առանձնապես չէր առանձնացել։ ՀՀ վերահսկիչ պալատը 2017 թվականին այդ հիմնադրամի բազում թերություններ էր բացահայտել, որոնց թվում նաև միջոցների անարդյունավետ օգտագործման դեպք։ Այդ «անարդյունավետ» մենեջերը հիմա ավելի բարձր պաշտոն է ստանում։

Վարչապետը պարզաբանում է նախորդ «գվարդիայից» մարդկանց հավաքելն այն բանով, որ պետք է օգտագործել այդ մարդկանց պրոֆեսիոնալիզմը։ Հոկտեմբերի 16–ին կայացած նիստում նա հայտնեց, որ դեմ է քաղաքական «ռասիզմին»։ Ու մարդկանց չպետք է հետապնդել միայն այն բանի պատճառով, որ նրանք նախորդ իշխանության օրոք պաշտոն են զբաղեցրել։

Никол Пашинян - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարականի մասին

Սակայն հայտարարելով պրոֆեսիոնալիզմը ` որպես իր կադրային քաղաքականության հիմնական սզբունք, Փաշինյանն ինքն իրեն ծուղակը գցեց։ Դե արի ու բացատրի, թե ինչպես է կարելի պայքարել «հին ու ամուր» համակարգի դեմ` կադրերի շարքում ունենալով այդ «հին ու ամուր» համակարգի ներկայացուցիչներին։

Զուգահեռաբար Փաշինյանը խոսում է առանձին պաշտոնյաների սաբոտաժ անելու փորձերի մասին։ Իրականում ոչ մի սաբոտաժ չկա, կա միայն իրավիճակ, որը հնարավորինս լավ նկարագրել են «Ոսկե հորթի» հեղինակները։ Ինչպես հիշում ենք, «իրավիճակի բարդությունն այն էր, որ համր կինոն արդեն չէր գործում, քանի որ ձայնային կինոյի դարաշրջան էր եկել, իսկ ձայնային կինոն դեռ չէր աշխատում համր կինոյի դարաշրջանի վերացման հետ կապված կազմակերպչական խափանումների պատճառով»։

Իշխանության կուլիսների հետևում քաոս է տիրում, ինչն իր հետքն է թողնում կադրային նշանակումների վրա։ Հայտարարելով հին համակարգի քայքայման մասին, նոր իշխանությունները դեռ չեն կարողանում նոր համակարգի այլընտրանքային մոդել առաջարկել, արդյունքում մենք ստացել են մի տարօրինակ խառնուրդ, որում միաձուլվում են «հեղափոխականներն» ու «սաբոտաժնիկները», «սպիտակներն» ու «սևերը»։

Փաշինյանի ու նրա կողմնակիցները գործողությունները, երբեմն, իմպուլսիվ են, դրանք չեն ենթարկվում նպատակահարմարության սկզբունքներին, ավելի շատ պոպուլիզմի են նման ու նպատակաուղղված են կարճաժամկետ գովազդային էֆեկտին։ Ի՞նչ արժեր այն տեսարանը, երբ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ ամբիոնից ստորագրում է ԲՀԿ–ի ու ՀՅԴ–ի նախարարների հեռացման մասին հրամանները։

Մի քանի օր անց Փաշինյանն  ու «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման մասին հուշագիր կնքեցին։

Հարց` ինչու՞ էր պետք հանել նախարարներին, եթե արդյունքում խաղի կանոնների շուրջ պետք  է պայմանավորվածություն ձեռք բերեին։

Նման իրավիճակը լավ չի անդրադառնում իշխանությունների հասարակական վարկանիշի վրա ու ցուցադրում է հասկանալի կադրային ու կառավարական ռազմավարության բացակայությունը։

Լրահոս
0