00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զարմանալի է, որ հրաժարականներ չեղան. Մակեդոնիայի հետ նո՞ւյնն է լինելու

© Sputnik / Asatur YesayantsФутбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Гибралтара (13 октября 2018). Еревaн
Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Гибралтара (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն, ինչ տեղի ունեցավ հայկական ֆուտբոլում հոկտեմբերի 13–ին, չի ենթարկվում ոչ մի տրամաբանությանը։ Բուն խաղը, դրա արդյունքն ու տեղը վարկանիշային աղյուսակում արդեն բազմիցս քննարկվել ու վերլուծվել են. իմաստ չունի այդ թեմաներին անդրադառնալ։ Փորձենք հասկանալ ու միավորել ֆուտբոլային հատակից հետզհետե բարձրանալու հնարավոր բոլոր տարբերակները։

Ակնկալել, որ սփոփող, առավել ևս դրական մեկնաբանություններ կհնչեն այն  բանից հետո, երբ Հայաստանը պարտվեց ՖԻՖԱ–յի վարկանիշային ցուցակում 198–րդ թիմին, իհարկե, չէր կարելի։

Артур Ванецян на внеочередном собрании Федерации футбола Армении (ФФА) - Sputnik Արմենիա
Չնայած պարտվեցինք, բայց վերջին շրջանում սա ամենալավ խաղերից մեկն էր. Վանեցյան
Սոցցանցները, առաջին հերթի` Ֆեյսբուքը, ապացուցեցին դա` ներկայացնելով վիրավորված երկրպագուների հիասթափության, վրդովմունքի ու նույնիսկ զայրույթի լայն տեսականին։

Հենց վիրավորված, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ շաբաթ երեկոյան Հանրապետական մարզադաշտում, կարող էր վիրավորանք առաջացնել։ Ու որքան էլ տարօրինակ լինի, հարցը հաշիվը չէ. սա ֆուտբոլ է, ու ֆուտբոլում ամեն բան կարող է պատահել։

Բանն այն է, որ հավաքականի խաղացողների մեծ մասը ակնհայտորեն չեն ուզում խաղալ հավաքականի կազմում. իսկ դա սեփական երկրպագուին անտեսել է։ Սոցցանցերում արված հրապարակումներն ու գրառումները վկայում են այն մասին, որ ֆուտբոլասերների մեծ մասը հենց այդպես են ընկալել տեղի ունեցածը։ Մարդիկ դրական են խոսում միայն Պիզելլիի խաղի մասին, որը հուսահատությունից փորձում էր ինքնուրույն գոնե մեկ գոլ կազմակերպել. հիշատակում են նաև Ղազարյանին ու Հարոյանին։ Մնացածը, կարծես, պարզապես ժամանակ էին անցկացնում դաշտում, մեկուկես ժամ հարվածում էին գնդակին ու սպասում վերջին սուլոցին։

Հիմա սոցցանցերի ընդհանրացած կարծիքից անցնեմ իրավիճակի իմ ընկալմանը։ Կարծում եմ` չեմ սխալվի, եթե ասեմ, որ ստորև ներկայացրած տեսակետի հետ համամիտ կլինեն մարդկանց, եթե ոչ մեծ մասը, ապա նրանցից շատերը։

Սկզբից զարմացրեց, հետո նույնիսկ արդեն վրդովեցրեց այն փաստը, որ խաղի ավարտից երեք րոպե անց ֆեդերացիայի նախագահն ու գլխավոր մարզիչը հրաժարական չտվեցին։

Այս իրավիճակում անհապաղ պետք է հրաժարականներ լինեին, սակայն  դա տեղի չունեցավ։ Հավանաբար, ֆուտբոլի հարցերում մեր տրամաբանությունը շատ յուրօրինակ է։

Կասեք, որ ֆեդերացիայի նախագահն ու հատկապես՝ գլխավոր մարզիչը հաշված օրեր է, ինչ զբաղեցնում են իրենց պաշտոններն ու չի կարելի ակնկալել, որ նրանք վայրկենական արդյունք կտան։ Ճիշտ է, սակայն հրաժարականները պետք է լինեին ոչ թե խաղի հաշվի (թեկուզ և խայտառակ), այլ լրիվ ուրիշ պատճառով։

Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Гибралтара (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երկրպագուի աչքերով. Հայաստանի հավաքականը Հովհաննիսյանի կարիքն ուներ

Այստեղ երկու տարբերակ կա. կամ նախագահն ու մարզիչը չգիտեին հավաքականի վիճակի մասին, կամ նրանք տեղյակ էին ու միևնույնն  է խաղացողներին դաշտն էին հանել։ Երկու դեպքում էլ պետք  էր հրաժարական տալ, քանի որ եթե նրանք տեղյակ չէին, ապա դա սեփական պարտականությունների նկատմամբ անտարբերություն է, անփութություն ու երկրպագուների նկատմամբ արհամարհական վերաբերմունք։ Քանի որ երկուսն էլ, հատկապես` մարզիչը, պետք է մինչև պաշտոնին անցնելուն տեղեկանային խաղացողների ու, ընդհանուր առմամբ, թիմի մասին։

Եթե նախագահը ու հատկապես մարզիչը գիտեին, որ ըստ էության թիմ չկա, ու այն, ինչը շաբաթ օրը դաշտ դուրս եկավ, ավելի շուտ «հակաթիմ»  է, եթե նրանք իմացել են դա ու թաքցրել են, հուսալով, որ Ջիբրալթարին հաստատ կհաղթենք, ինչպես Լիխտենշտեյնին, ոտքի վրա, ուրեմն դա ավելի վատ է։ Չստացվեց, չհաղթեցինք ու այդ դեպքում դա կարելի է համարել վիրավորանք երկրպագուներին ու հայկական ֆուտբոլի անվան ու հեղինակության հետ խաղ։

Ահա այդ պատճառով երկու հրաժարականները պետք է նույն վայրկյանին լինեին։  Իսկ առանց դրա ստացվում է, որ վաղը Մակեդոնիայի հետ խաղում դաշտ դուրս կգա այն, ինչ դուրս եկավ շաբաթ օրը, կներեք, բայց «թիմ» բառն այստեղ լրիվ անտեղի է։ Մինչդեռ չի կարելի այսպիսի բան թույլ տալ։

Նորմալ դեպքում, վերոհիշյալ հրաժարականներից հետո Մակեդոնիայի հետ խաղին ընդառաջ պետք է նոր հավաքական հավաքվեր, որում հին թիմից կմնային միայն Մարկոսը, Ղազարյանն ու Հարոյանը, հնարավոր է` Օզբիլիսը։

Ոչ մի վախենալու բան չկա. մրցութային խնդիրներ չկան, կպարտվեինք Մակեդոնիային  (ի դեպ` հեչ պատադիր չէ), բայց կպարտվեինք գոնե պայքարելով ու փորձելով ինչ–որ բան ցույց տալ, այլ ոչ թե անողնաշարների պես։ Չեմ պատկերացնում` ինչպես են այս խաղացողները (բացի նշվածներից) վաղը դաշտ դուրս գալու, ինչ սրտով ու ինչ խղճով։ Ինչ սրտով է  մարզիչը նրանց դաշտ հանելու, ու կկարողանա արդյո՞ք ֆեդերացիայի նախագահը հետևել խաղին։

Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Гибралтара (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պարտություն Ջիբրալթարից. ևս մեկ տխուր էջ հայկական ֆուտբոլում

Վաղուց էր խոսվում սերնդափոխության անհրաժեշտության մասին, սակայն ոչինչ դեռ չի փոխվել։ Իսկ հիմա խաղացողների  պլանային ու աստիճանաբար ավելի երիտասարդներով փոխարինելու փոխարեն պետք է վիրաբուժական միջամտության գնալ ու բզկտել ամբողջ կազմը։ Քանի որ նշված խաղացողներից բացի մնացածը արժանի չեն խաղալ ազգային հավաքականի կազմում։ Հնարավոր է, մինչև երեքշաբթի երեկո նրանցից ոմանք կհրաժարվեն խաղալ, ապա այդ ժամանակ ուշացած որոշումը կարժանանա, եթե ոչ հարգանքի, ապա գոնե ըմբռնման։

Պետք է լինելու նոր հավաքական ձևավորել, երբ հավաքականի նախկին կազմը կհեռացվի։ Գրեթե կասկած չկա, որ դա տեղի կունենա, հիմա, կամ Ազգերի լիգայի ավարտից հետո, բայց դա տեղի կունենա։ Ու հավաքական կգան թեկուզ երիտասարդ, անփորձ, սխալվող ու հուզվող երիտասարդներ, բայց որոնք ուզում են խաղալ։ Իսկ Մարկոսը, Ղազարյանը, Հարոյան  ու, հնարավոր է, Օզբիլիսը կսովորեցնեն այն, ինչ կարող են։

Իսկ Հենրիխ Մխիթարյանի գլխավորությամբ հեռացողների նկատմամբ չարժի ոչ մի միջոց կիրառել։ Հակառակը, պետք է  շնորհակալություն հայտնել նրանց Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած այն խաղերի համար, որոնցում նրանք պայքարում էին մինչև վերջ, թեկուզ ավելի հաճախ պարտվում էին, քան հաղթում, բայց նրանց մեղադրելու առիթ չկա։ Ամեն ինչ իր ավարտն ունի, ու հիմա այս խաղացողները չեն ուզում ու չեն կարող խաղալ հավաքականի կազմում։

Նրանք իրենց ակումբներ կվերադառնան,  ու ոչ ոք նրանց չի քաշքշի ոչ սիրելի ազգային հավաքների հավաքներին ու խաղերին մասնակցելու համար։

Ակումբներում նրանք իրենց չեն խնայում, ինչպես Մխիթարյանը՝ հավաքականում, պարզապես այն պատճառով, որ Հենրիխի համար «Արսենալն» ավելի կարևոր է։

Ու սա Հենրիխի և ուրիշների ընտրությունն է, չի կարելի դատապարտել նրանց։ Պարզապես կարող էին տեղեկացնել իրենց որոշման մասին ավելի շուտ, աղետից առաջ, որ մենք, երկրպագուներս, ամոթից գետինը չմտնեինք։ Հատկապես, որ մենք չէ, որ պետք է գետինը մտնեինք։

Լրահոս
0