00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկրպագուի աչքերով. Հայաստանի հավաքականը Հովհաննիսյանի կարիքն ուներ

© Sputnik / Aram NersesyanФутбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Гибралтара (13 октября 2018). Еревaн
Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Гибралтара (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
40 տարվա ֆուտբոլասեր, Sputnik-ի սյունակագիր Օլեգ Դմիտրիևը մտորում է Ազգերի Լիգայում Ջիբրալթարի հետ խաղում պարտության ու ֆուտբոլի զարգացման համար դրա հետևանքներ մասին։

Ապրել «մերոնքականների» խաղով՝ սա է սպորտն ամբողջ կյանքը սիրող երկրպագուի գիծը։ Իմ դեպքում «մերոնքականները» նախկին ԽՍՀՄ-բոլոր թիմերն են, անկախ այն բանից, թե որտեղ են խաղում ու որ տեղն են զբաղեցնում մրցաշարի աղյուսակում։

Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Гибралтара (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պարտություն Ջիբրալթարից. ևս մեկ տխուր էջ հայկական ֆուտբոլում

Ու Ահա Ջիբրալթարի հետ խաղից առաջ հուզվում էի Հայաստանի համար ու վստահ էի, որ հաղթելու է։ Սակայն հոգուս խորքում մտահոգություն կար․ «արդյո՞ք կկարողանան»։

Ահա թե ինչ էր ինձ մտահոգում․ շատ մասնագետներ, լրագրողներ Ջիբրալթարին «ֆուտբոլային գաճաճ» էին համարում։ Բայց վերջերս թիմը զգացել էր «արյան հոտն» ու արժանապատվորեն էր հանդես գալիս պաշտոնական խաղերում: Մի անգամ նույնիսկ հաղթել էր Լատվիային։ Այդ պատճառով Ջիբրալթարի խաղի մարտավարությունը Երևանում հեշտ ընթեռնելի էր․ հնարավորինս ուժեղ պաշտպանություն և արագ հակահարձակումներ։

Հենց այդպես էլ ստացվեց։ Պաշտպանության հարցում Ջիբրալթարը, երբեմն, թերանում էր, բաց գոտիներ էր թողնում, իսկ ահա կտրուկ հարձակումը կատարյալ ստացվեց։

Իսկ Հայաստա՞նը։ Խաղացողներն ազատ գոտիներ էին ներխուժում, փորձում էին օգտագործել պահը, բայց, անկեղծ ասած, այդքան էլ լավ չէր ստացվում։ Ու մտքովս անցավ, որ նրանց թիմին 36 տարի առաջվա Խորեն Հովհաննիսյանն է հարկավոր։

Потасовка после футбольного матча Лиги Наций УЕФА между сборными Армении и Гибралтара (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կռիվ և ծեծկռտուք Հայաստանի և Ջիբրալթարի ֆուտբոլային հանդիպումից հետո. տեսանյութ

1982 թվականի ամռանը, Իսպանիայում աշխարհի առաջնության ժամանակ  «ԽՍՀՄ  —Իսպանիա» խաղը շատ վատ էր ընթանում. Ռամազ Շենգելիայի փոխանցումները չէին ստացվում, իզուր էր աշխատում Օլեգ Բլոխինը։ Ու միայն Խորիկը խաղի 48-րդ րոպեին օգտագործեց ազատ գոտին ու հարվածեց։ Հարվածը իմպրովիզացված էր, բայց ճշգրիտ։

Բայց երեկ այդպիսի Հովհաննիսյան դաշտում չկար։ Քանի որ այդպիսի խաղացողների արդյունավետությունը ենթադրում է, որ թիմը, նախևառաջ, «ֆիրմային ոճ» ունի։ Իսկ այսօր Հայաստանի հավաքականը չունի այն։

Հենց դրա մասին կմտածեի ֆուտբոլային դպրոցներում, սպորտը հսկող պաշտոնյաների սենյակներում։ Լյուքսեմբուրգի, Անդորրայի ու Ջիբրալթարի պես երկրների եվրոպական ֆուտբոլային պրակտիկան ցույց է տալիս՝ հինգ տարի անց այդպիսի պրակտիկան կարող է լուրջ արդյունքներ տալ։

Հուսով եմ՝ այդ աշխատանքը շուտ կսկսվի։ Քանի որ շատ տխուր է, որ հայկական ֆուտբոլը եվրոպական ֆուտբոլի հատակին է ու Լիխտենշտեյնից մի փոքր է լավ խաղում։

Լրահոս
0