ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկա երկու տարիներին Ֆրանկոֆոնիայում նախագահությունն անցել է Հայաստանին:
Նախագահությունը փոխանցելու արարողությունը կայացել է Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ընթացքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց նախագահությունը Մադագասկարի նախագահ Ռիվո Ռակոտովաոյից:
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց գործընկերոջը և հավաստիացրեց, որ Հայաստանը կշարունակի զարգացնել Ֆրանկոֆոնիայի հիմնական արժեքները՝ համագոյակցության, խաղաղության և ազատության արժեքները:
«Մենք լիովին գիտակցում ենք Հայաստանի պատասխանատվությունը առաջիկա երկու տարիներին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել OIF բոլոր երկրներին և դրանց կառավարություններին վստահության համար», — ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արարողության ժամանակ:
Նշենք, որ իր նախագահության ընթացքում Հայաստանը մտադիր է զարգացնել OIF (Organisation internationale de la Francophonie) երկրների փոխգործակցությունը թվային տնտեսության և նոր տեխնոլոգիաների ոլորտում:
Երևանում գագաթնաժողովին մասնակցում են բարձր մակարդակի պատվիրակություններ տասնյակ երկրներից: