00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը հասել է ԵԽԽՎ-ում բարենպաստ բանաձևի ընդունմանը․ Արփինե Հովհաննիսյան

© Sputnik / Aram NersesyanАрпине Ованнисян
Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի սկզբանե հակահայկական ձևակերպումներ պարունակող նախաձեռնությունը, մեր պատվիրակության աշխատանքի շնորհիվ, դարձել է մի բանաձև, որը պարունակում է ձևակերպումներ, որոնք լիովին տեղավորվում են հայկական ազգային շահերի տիրույթում և թերևս հենց այդ պատճառով ադրբեջանական պատվիրակությունը դեմ է քվեարկել դրան։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Ու՞մ շահերն ենք մենք ներկայացնում կամ ի՞նչպես ակնհայտ հակահայկական նախաձեռնությունը (motion) դարձավ բանաձև, որին դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը: Այս հարցի պատասխաններն է ներկայացրել ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքում իր գրառման մեջ:

Սպուտնիկ Զրույց-Արփինե Հովհաննիսյան (04.10.18) - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Մեղադրանքները պայմանավորված են անտեղյակությամբ». Արփինե Հովհաննիսյան

«Հարգելի գործընկերներ,

Երեկ ԵԽԽՎ-ում քվեարկվեց և ընդունվեց գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեի ներկայացրած «Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրներ, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձևը»,- գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահը։

Նա հիշեցրել է մեկ ամիս առաջ տված իր խոստումը՝ բացել բանաձևի վերաբերյալ փակագծերը.

«Բանաձևի հիմնական նպատակն է չճանաչված պետություններում (գորշ գոտիներում), այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումը։ Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, անկախ նրանից` գորշ, սև, սպիտակ, թե կարմիր գոտում է գտնվում այդ մարդը:

Речь премьер-министра Никола Пашиняна на XVII саммите глав государств и правительств стран участниц Франкофонии (11 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում. Արցախում մենք պաշտպանում ենք մարդկանց կյանքը

Ի սկզբանե հակահայկական ձևակերպումներ պարունակող նախաձեռնությունը դարձավ բանաձև, որը ոչ միայն չի պարունակում հակահայկական ձևակեպումներ, այլ հակառակը` պարունակում է ձևակերպումներ, որոնք լիովին տեղավորվում են հայկական ազգային շահերի տիրույթում և թերևս հենց այդ պատճառով ադրբեջանական պատվիրակությունը դեմ քվեարկեց այդ բանաձևին։

Ընդ որում, հենց երեկ հանձնաժողովի նիստում ներկայացվել էին փոփոխություններ, որոնք ուղղված էին բարենպաստ ձևակերպումների վերացմանը կամ չեզոքացմանը: Ապարդյուն»,-գրել է Հովհաննիսյանը:

Նա նաև տեղեկացնում է, որ Ադրբեջանցիների ագրեսիվ, բայց անզոր հռետորաբանությանն էլ դահլիճում արժանի պատասխան է ստացել հայկական պատվիրակության անդամների կողմից։

«Թերևս սա այս օրերին շրջանառվող թեզի ու ամենաարդիական հարցի պատասխանն է` ում կամ ում շահերն է ներկայացնում ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը: Բնականաբար և բացառապես միայն Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահը։ ԵԽԽՎ-ում Հայաստանը ես ու գործընկերներս միշտ ներկայացրել ենք պետական և ազգային շահի գիտակցումով։ Մինչ այս պահը դժվարությամբ լռում էի, քանզի գիտակցում էի` այս թեմայով որևէ անզգույշ հայտարարություն կամ շահարկում, ի պատասխան անգամ հանիրավի մեղադրանքի կամ հայտարարության, կարող էր վիժեցնել ամիսների ջանքերը և խթան դառնալ` հակահայկական հռետորաբանությունից անցում կատարել դեպի կոնկրետ գործողություններ, որոնք իրականում կարող էին արդյունք տալ»,- գրել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը։

Հետգրության մեջ Հովհաննիսյանը շեշտել է՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի իր մեկուկես տարվա գործունեության ընթացքում սա թվով յոթերորդ զեկույցն էր, որում ոչ միայն չհայտնվեցին ակնկալվող հակահայկական ձևակերպումները, այլև ներառվեցին բարենպաստ ձևակերպումներ:

«Պատիվ ունեմ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը».

գրառումը այս յուրօրինակ երդումով է ավարտել Հովհաննիսյանը:

 

Լրահոս
0