00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ու Պուտինը նորից բանակցելու են գազի գնի շուրջ. վառելիքի էժանանալու հույս կա՞

© Photo : official site of the PM of RAПремьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин после заседания Совета глав государств-участников СНГ (28 сентября 2018). Душанбе
Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин после заседания Совета глав государств-участников СНГ (28 сентября 2018). Душанбе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հիանալի կլինի, եթե Փաշինյան–Պուտին հերթական հանդիպման արդյունքը լինի հայ սպառողի համար ռուսական գազի գնի իջեցումը։ Ռուսական գազն իսկապես Հայաստան է հասնում ցածր գնով, բայց բաժանորդը թանկ է վճարում։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը կկայանա ոչ թե եկող տարվա սկզբին, այլ նոյեմբեր–դեկտեմբերին։ Այս մասին հայտնել է ինքը` Նիկոլ Փաշինյանը։

Ճիշտ է`Փաշինյանը չի ասել, թե որտեղ ու երբ են հանդիպելու, բայց, փոխարենը, նա ուղիղ եթեր էր հեռարձակում էր իր հանդիպումը էներգետիկ ենթակառուցվածքների ու բնակար պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանի հետ, որին հանձնարարեց պատարստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք վերաբերում են Հայաստան մատակարարվող ռուսական գազի գներին։

Джон Болтон во время выступления на Конференции Консервативного Политического Действия /CPAC/ (2015 год). Нэшнл-Харбор, штат Мэриленд, США - Sputnik Արմենիա
Ռևիզո՞ր է գալիս. ինչ նպատակ ունի Բոլտոնի այցը Հայաստան
 «Ես պատրաստվում եմ նոյեմբերին հանդիպել Պուտինի հետ։ Պատարստեք  փաստաթղթերը գազի գների վերաբերյալ, որ կարողանամ քննարկել դրանք», – ասաց Փաշինյանը։ 

Փաստացի ստացվում է, որ Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը այսօր բավականին արդիական է մնում ԵԱՏՄ ու ՀԱՊԿ երկու դաշնակիցների փոխհարաբերություններում։ Թեև ավելի վաղ վարչապետի խորհրդարական Արսեն Գասպարյանն ասում էր, որ դեռ վաղ է խոսել գազի գների իջեցման մասին։ 

Դա սեպտեմբերի վերջին էր. Երևան–Մոսկվա–Աստանա–Մինսկ տեսակամրջի ժամանակ։ Սակայն ինչպես տեսնում ենք, երբեմն շաբաթը ուրբաթից շուտ է գալիս։ Ու կարող է այնպես ստացվել, որ Հայաստան մատակարարավող ռուսական գազի գնի նվազեցման հարցը լուծվի ավելի շուտ, քան պատկերացնում էր վարչապետի խորհրդականը։ 

Պուտինի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանն առաջնորդվելու է այն տրամաբանությամբ, որ Բելառուս մատակարարվող ռուսական գազի գնի հետ համեմատ Հայաստանը մի փոքր ավելին վճարում։ Հենց այս մասին էր ուղիղ եթերում Փաշինյանին ասում Բաղրամյանը։ 

Սպառողը չափազանց բարձր է համարում «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծառայության գները։ Հատկանշական է, որ վարաչպետի հետ զրույցում Բաղրամյանի նշած թվին հանդիպում ենք նաև այլ «գազային» ասպեկտում։ Հենց նույն չափով (140 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց) գազը թանկանում է մինչև պետական սահմանից հասնում է սպառողին. արդեն Հայաստանի տարածքում։ 

Դա փաստացի «Գազպրոմի» դստեր ընկերության` «Գազպրոմ Արմենիայի» ծառայությունների գինն է:

Ճիշտ է, «Գազպրոմ Արմենիայի» ծառայությունների թանկության մասին խոսելիս պետք է մի քանի գործոն հաշվի առնել: Դա ներդրումային փաթեթների ու ծրագրերի մի ամբողջ հանրագումար է, որի ընդհանուր արժեքը գերազանցում է 27 միլիոն դոլարը։ 

Դա նաև հեռավոր բնակավայրերի գազաֆիակցման խնդիրն է, որն արդեն գրեթե 20 տարի լուծում է «Գազպրոմ Արմենիան»:

Пистолет Оса специального назначения - Sputnik Արմենիա
Մնացին առանց «ղեկավարի» ու սկսեցին իրար կրակել. աղմկահարույց սպանությունները Հայաստանում

Ճիշտ է, տրամաբանությունը թելադրում է, որ 20 տարի ինտենսիվ գործունեության ընթացքում «Գազպրոմ Արմենիան» կարող էր գազաֆիկացնել գրեթե ամբողջ Հայստանը։ Քանի որ մեծ հաշվով այն այդքան էլ մեծ չէ։ 

Այս ամենին կարելի է ավելացնել նաև Ռուսաստանի նոր միտումը` կապված իր տնտեսության դեդոլարիզացիայի հետ:

Այս առումով կարելի է խոսել այն մասին, որ գոնե ԵԱՏՄ–ի շրջանակում կարելի էր հաշվարկներ անել ոչ թե դոլարով, այլ ազգային դրամով։ 

Հասկանալի է, որ ԱՄՆ–ն գոհ չեն լինի։ Վաշինգտոնից արդեն թարս են նայում Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին, որոնք հետզհետե անցնում են ազգային արժույթներին։

Սակայն Հայաստանի դեպքում Նահանգները չունեն ո՛չ բարոյական իրավունք (եթե իհարկե գլոբալ քաղաքականության մեջ կարելի է դրա մասին խոսել), ո՛չ էլ ֆինանսատնտեսական հիմնավորումներ։ 

Արևմուտքից ու արևելքից շրջափակման մեջ գտնվող Հայաստանն իրավուքն ունի առևտուր անել այն երկրների հետ, որոնց հետ հարկ ու հնարավոր է համարում։ Ու իրավուքն ունի վճարել դրա դիմաց այն արժույթով, որը հարմար է գործարքի երկու կողմերի համար։ 

Այնպես որ՝ Փաշինյան–Պուտին հանդիպման թեմաները շատ են։ Հիանալի կլինի, եթե Փաշինյան–Պուտին հերթական հանդիպման արդյունքը լինի հայ սպառողի համար ռուսական գազի գնի անկումը։ Քանի որ Ռուսաստանը Հայաստան իսկապես ցածր (եթե համեմատենք էներգակիրների համաշխարհային շուկայի հետ) գներով է գազ մատակարարում, սակայն սպառողն իսկապես չափազանք թանկ է վճարում դրա դիմաց:

Լրահոս
0