Հայ ֆուտբոլիստ, «Արարատ» և «Բանանց» ակումբների նախկին խաղացող Նորիկ Ավդալյանը դարձել է հիրավի խեղահեղ գոլի հեղինակ։ Ավդալյանը հիմա ելույթ է ունենում Կազանի գիտահետազոտական համալսարանի թիմում։
Չուվաշիայի մանկավարժական համալսարանի թիմի հետ խաղի ժամանակ հայ ֆուտբոլիստը սալտո է կատարել և 11–մետրանոց հարվածով գրավել հակառակորդի դարպասը, ինչով զարմացրել է երկրպագուներին և մարզական մեկնաբաններին։
Ավդալյանի թիմը «մանկավարժներին» հաղթել է 4։0 հաշվով։
Նշենք, որ սա առաջին գոլը չէ, որ Ավդալյանը կատարել է սալտոյով։ Նա ևս մեկ փայլուն գոլ է խփել 2017թ.–ին Սոչիում մրցաշարի ժամանակ։