00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչը կամ ո՞վ կարող է ստիպել Հայաստանին «ընկերություն» չանել Իրանի հետ

© Photo : official site of the PM of RAНикол Пашинян и Хасан Роухани
Никол Пашинян и Хасан Роухани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի համար Իրանի հետ բարեկամությունը շատ կարևոր է. աշխարհաքաղաքական տեսանկյունից այլընտրանք չկա։ Նույնիսկ տարածաշրջանային և համաշխարհային գերտերությունները չեն կարող որպես հակակշիռ որևէ բան առաջարկել, համոզված է արևելագետ Ահարոն Վարդանյանը։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար հենց Հայաստանն է այն գլխավոր կամուրջը, որի միջոցով կարող են Իրանի հետ քաղաքական, տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերն ամրապնդել։

Գոնե այն պատճառով, որ այն միակ երկիրն է, որն ընդհանուր սահման ունի տարածաշրջանային պետության Իրանի հետ։

«Գիտեմ, որ ԵԱՏՄ շրջանակներում ներքին պայմանավորվածություն կա, – պնդում է Ահարոն Վարդանյանը, – որի համաձայն հենց Հայաստանն է պատասխանատու Իրանի հետ տնտեսական և լոգիստիկ կապերի համար։ Ինչպես, օրինակ, ԵԱՏՄ–ում Չինաստանի հետ կապերի համար, առաջին հերթին, պատասխանատու է Ղազախստանը»։

Президент Ирана Хасан Роухани на пресс-конференции в преддверии 72-й сессии Генеральной Ассамблеи ООН (20 сентября 2017). Нью-Йорк, СШA - Sputnik Արմենիա
Բոլորն ուզում են պատերազմ անել, կամ Հայաստանը՝ արտաքին պատուհան Իրանի համար

Բացի այդ փորձագետը համոզված է, որ Հայաստանի և Իրանի հետագա զարգացման գործընթացում մի քանի ամիս տևած դադարն ամենևին էլ պայմանավորված չէր ԱՄՆ-ի հակաիրանական դիրքորոշման հետ։

Ամերիկացիներն ամբողջ աշխարհով մեկ սպառնում են կրկնակի պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք կհամագործակցեն իրենց գաղափարական հակառակորդ Իրանի հետ։

Սակայն դա չի կարող վերաբերել Հայաստանին, համոզված է Մերձավոր Արևելքի մասնագետը, քանի որ «աշխարհում ոչ ոք ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում չի կարող մեզ` հայերիս, այլընտրանք առաջարկել»։

Գոնե այն պատճառով, որ և՛ արևմուտքից, և՛ արևելքից շրջափակման մեջ գտնվող երկիրն ինքը այլընտրանք չունի։ Հայաստանը կարող է դուրս գալ մեծ աշխարհ` Արևելք, Իրանի միջոցով։  Միևնույն ժամանակ Հայաստանն է Իրանի համար ելք ապահովում դեպի Արևմուտք։  Եվ դրա հետ ոչինչ չի կարող անել նույնիսկ համաշխարհային ամենահզոր գերտերության ղեկավար Դոնալդ Թրամփը։

Առավել ևս, որ արդեն իսկ պարզ է` ԱՄՆ նույնիսկ ամենամոտ դաշնակիցներ Գերմանիան և Ֆրանսիան չեն համաձայնել Ամերիկայի նախագահի տեսակետի հետ։

Եվրոպան ոչ մի դեպքում չէր կարող հրաժարվել Իրանի  պոտենցիալ սպառողական շուկայից։

Армяно-иранская граница - Sputnik Արմենիա
Հայաստանը և Իրանը վերածնում են Արաքս գետի վրա խոշոր ՀԷԿ–ի գաղափարը

«Նրանք, ովքեր առևտուր են անելու Իրանի հետ, առևտուր չեն անելու Միացյալ Նահանգների հետ», – օրեր առաջ ասել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Սակայն Արևմուտքում այս խոսքերն արձագանք չգտան։ Եվ չէին էլ կարող գտնել, պնդում է փորձագետը, քանի որ 80-միլիոնանոց Իրանը եվրոպացիների համար չափից ավելի «չալաղաջ կտոր» է` որպես սպառողական շուկա։

Իրանի «միջուկային» համաձայնագիրը ստորագրելուց հետո Իրանի և եվրոպական խոշոր երկրների միջև ապրանքաշրջանառությունը լուրջ աճ գրանցեց։ Խոսքը մի քանի մլրդ եվրոյի մասին է։

Եվ եվրոպացիները քաջ գիտակցում են, որ նման «կտորից» հրաժարվելը միայն այն պատճառով, որ Ամերիկայում ինչ–որ մեկն (ընդ որում` ոչ բոլորը) այլ կեպ է մտածում, չի կարելի։

Քանի որ բուն Միացյալ Նահանգներում միասնական կարծիք չկա`արդյոք երկիրը ճիշտ է արել, որ միակողմանիորեն դուրս է եկել Իրանի «միջուկային» համաձայնագրից։

Օրինակ` նախկին պետքարտուղար Քերին միանշանակ համոզված է, որ ԱՄՆ ներկայիս նախագահի այս դիրքորոշումը երկրի հեղինակությանը լուրջ հարված է հասցրել։

Եվ ընդհանրապես, ակնհայտ են անլուրջ պահանջները, նույնիսկ Թրամփի վարչակազմի անտրամաբանական դատողությունը, համաձայն որի Իրանից պահանջվում է հրաժարվել ոչ միայն միջուկային հավակնություններից, այլև սեփական բալիստիկ մշակումներից։

Վարդանյանը վստահ է, որ Իրանի համար բալիստիկ հրթիռների մշակումն ազգային անվտանգության, Իրանի պետականության կայունության հիմնական բաղկացուցիչն է։ Չէ՞որ այն միջավայրը, որում գտնվում է երկիրը, թելադրում է հենց այդ ոլորտը զարգացնել։

Իսկ ինչ վերաբերում է Իրանի «միջուկային» պայմանագրին, ապա Թեհրանը շատ հստակ կատարում է իր բոլոր պարտավորությունները` կապված գիտական մշակումների հետ։ Եվ սա է այն կարևոր հանգամանքը, որի պատճառով միջազգային քաղաքական դաշտում ամերիկացիներին չի հաջողվում դիմակայման ընթացքն իրենց օգտին շրջել։

Հստակ սեփական պարտավորությունները կատարելով` Իրանը ստիպել է հաշվի նստել իր հետ

Իսկզբանե թվում էր, որ «միջուկային» համաձայնագրից միակողմանի դուրս գալով` ամերիկացիները Իրանի ղեկավարությանը պատասխան քայլի են սադրում` հրաժարվել համաձայնագրից։

Никол Пашинян и Хасан Роухани - Sputnik Արմենիա
Փաշինյանն ու Ռոհանին էներգետիկ և ճանապարհաշինական ծրագրեր են քննարկել

Նման կերպ վարվելով` Թեհրանը ամբողջ Արևմուտքին (այդ թվում` եվրոպացիներին) պոտենցիալ հնարավորություն կտար ակտիվ գործելու, հակված լինելու հակաիրանական հռետորաբանությանն ու քաղաքական գաղափարախոսությանը։

Բայց չէ՞ որ Իրանը 5 հազար տարվա պատմություն ունեցող երկիր է, ի տարբերություն Միացյալ Նահանգների, որի պետականության տարիքը չնչին է։ Այսպես, հույզերը զսպելով, իրանցիներն այս փուլում հաղթեցին ամերիկացիներին։

Հիստերիայի մեջ չընկան` մեղադրելով քաղաքական և գաղափարական հակառակորդին, չասացին`պայմանավորվել էինք, քննարկել, պայմանների մասին խոսել… Իսկ դուք հետ նահանջեցիք և խաբեցիք մեզ։

Ոչ, Թեհրանը դադար վերցրեց, զսպեց հույզերը, և արդյունքում ԱՄՆ–ն միակողմանիորեն հրաժարվեց։ Առանց նույնիսկ իր ավանդական դաշնակիցներ և բարեկամներ Մեծ Բրիտանիայի և ԵՄ–ի։

Էլ չենք խոսում «միջուկային» գործարքի մյուս մասնակիցների` Ռուսաստանի կամ Չինաստանի մասին։

Իհարկե, նրանք ոչ միայն չեն աջակցի Միացյալ Նահանգներին, այլ նույնիսկ կմիավորվեն այդ գերտերության դեմ, չէ՞ որ դա պարզ էր իսկզբանե։ Եվ միայն գործարար Թրամփը, որը քաղաքականությունից գլուխ չի հանում, կարող էր ենթադրել, որ Իրանի նկատմամբ նման մոտեցումը կաշխատի։

Ահա և ստացվեց, որ նրան մերժեցին առաջին հերթին ավանդական դաշնակիցներն ու բարեկամները։

Եվ այսօր Իրանի նախագահ Ռոհանին արդեն իրավունք ունի պնդելու, որ Ամերիկան ստիպված կլինի վերադառնալ գործող «միջուկային» համաձայնագրին։

Լրահոս
0