00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միկաել Ժանը հարգանքի տուրք է մատուցել Շարլ Ազնավուրի ու Կոֆի Անանի հիշատակին

© Sputnik / Asatur YesayantsГенеральный секретарь Международной организации Франкофонии Микаэль Жан (12 сентября 2018)
Генеральный секретарь Международной организации Франкофонии Микаэль Жан (12 сентября 2018) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նա ասաց, որ աշխարհը կորցրել է ֆրանսերենի ու խաղաղության մեծ դեսպանի։

ԵՐԵՎԱՆ, 7 Հոկտեմբեր — Sputnik. Ֆրանկոֆոնիայի համաշխարհային ընտանիքը հարգանքի տուրք է մատուցում Շարլ Ազնավուրի ու Կոֆի Անանի հիշատակին։ Այս մասին ասաց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, որը Երևան է ժամանել կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

Ереван, Армения. Каскад - Sputnik Արմենիա
Հայտնի է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումների ցանկն ու ծրագիրը

«Նախորդ երկուշաբթի մեծ ցավով իմացանք Շարլ Ազնավուրի կյանքից հեռանալու մասին։ Դա տեղի ունեցավ այն օրերին, երբ Ֆրանկոֆոնիայի ընտանիքի երկրները պատրաստվում էին կատարել La Boheme երգը հեղինակի հետ՝ նրա նախնիների երկրում։ Լինելով ծագումով հայ ու աշխարհի քաղաքացի՝ նա ֆրանսերենի ու դրա արժեքների լավագույն դեսպաններից էր», — ասաց Միկաել Ժանը։

Նա կոչ արեց հիշել նաև ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Կոֆի Անանին, որը 2001 թվականին խաղաղության Նոբելյան մրցանակի էր արժանացել ու հեռացել է կյանքից օգոստոսի 18-ին։ «Մենք կհիշենք նրան իր պայքարով խաղաղության  հասկացության ու քաղաքականության մեջ խաղաղ համակեցության համար։ Այդ պայքարը նա տանում էր նաև իրեն նախորդող, հանգուցյալ Բուտրոս Ղալիի ղեկավարության ժամանակ», — նշեց նա իր հայտարարության մեջ։

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին ու հասարակ քաղաքացիներին բազմաթիվ հյուրերին ջերմ ընդունելության համար։ «Մենք շատ բարձր ենք գնահատում այդ վերաբերմունքը՝  հյուրընկալության ու առատաձեռնության ավանդույթներով, որոնցով հայտնի է հայ ժողովուրդը»։

Столетие Национального Собрания РА (20 сентября 2018) - Sputnik Արմենիա
ԱԺ նախագահի անունից կտրվի պաշտոնական ընթրիք

Նա հիշեցրեց, որ Երևանն արդեն հյուրընկալել էր Ֆրանկոֆոնիայի Նախարարական գիտաժողովը 2015 թվականի սեպտեմբերին։ «Մենք այն ժամանակ տեսանք՝ ինչպես է ձեր երկիրը կարողանում այդ մակարդակի միջոցառումներ անցկացնել»,  — ավելացրեց Միկաել Ժանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-12 –ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ժամանելու են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի ու Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն ու Շարլ Միշելը, նաև բարձր մակարդակի պատվիրակություններ աշխարհի տասնյակ երկրներից։

Լրահոս
0