ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 7-ից 12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի անունից հոկտեմբերի 9-ին կտրվի պաշտոնական ընթրիք Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության եւ գագաթաժողովին մասնակից պետությունների պատվիրակություններում ընդգրկված խորհրդարանականներին:
Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 11-ին կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Հանրապետության հրապարակում ներկա կգտնվի գալա համերգին, այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից տրվող պետական ընթրիքին: