00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թռչող նռնականետ․ հայկական հայ-թեքը՝ հակառակորդի արկածախնդրությունների դեմ

© Sputnik / Aram GareginyanДистанционно управляемый гранатомет на беспилотнике
Дистанционно управляемый гранатомет на беспилотнике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ ինժեներների անօդաչու սարքը РПГ-26 երկու ռեակտիվ լիցք է օդ բարձրացնում ու տեղափոխում է մինչև ութ կիլոմետր հեռավորության թիրախի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայ ինժեներները կամիկաձե դրոններին պատասխան են պատրաստել։ Նրանց անօդաչուն կարող է մի քանի կիլոմետր թռչել,  տանկին հարվածել ու վերադառնալ։ Այն կարելի է կառավարել հեռավորության վրա, վահանակի ու էկրանի միջոցով։ Նորույթը ցուցադրել են Երևանում DigiTec 2018 ցուցահանդեսի ժամանակ։

Собранный армянскими школьниками преобразователь звука в электричество - Sputnik Արմենիա
Էլեկտրականություն «եսիմինչից»․ հայ հրաշամանուկները հետաքրքիր տեխնոլոգիա են ստեղծել

Սարքը РПГ-26 —ի երկու արկ է օդ բարձրացնում ու տանում է դրանք մինչև ութ կիլոմետր հեռավորության թիրախի մոտ։ Կրակելուց հետո այն հետ է գալիս տերերի՝ հայ զինվորականների մոտ։

РПГ-26-ից կարելի է կրակել մինչև 250 մետր հեռավորության թիրախի վրա։ Լիցքի զրահախոցելիությունը 440 միլիմետր է, այսինքն, այն կարող է անցնել տանկային զրահի միջով։ Ու, քանի որ հիմա օդից կրակելու հնարավորություն կա,  ապա արկը կարելի է ցանկացած անկյան տակ թիրախավորել։ Այդ թվում՝ տանկի թույլ զրահապատված հատվածներում, որոնք միշտ չէ, որ հասանելի են ցամաքային մարտում։

Կարելի է արդյո՞ք այդքան ուժեղ զենքը տեղափոխել այդքան թեթև սարքով։ Այստեղ իրենց դերակատարություն են ունեցել РПГ-26-ի (որը լեգենդար РПГ-7-ի ժառանգն է) հայտնի հատկությունները։ Դրա արկը թռչում է վայրկյանում 144 մետր արագությամբ, բայց այդ հսկայական ուժի պարագայում համարյա հետհարված չունի։ Այդ պատճառով անօդաչուն կրակոցից գրեթե չի ցնցվում։

Սարքը միանգամից մի քանի տեսախցիկ ունի․ և՛ սովորական, և՛ջերմավիզորով։ Դրանց միջոցով կարելի է հակառակորդի տարածքին հետևել նաև գիշերը։ Ինքը՝ սարքը մթության մեջ գրեթե անտեսանելի է հակառակորդի հրետանու ու նույնիսկ ջերմավիզորների համար, պնդում է Արմեն Վարդանյանը՝ «КБ Икс» ընկերության մասնագետը, որը մշակել է տեխնոլոգիան։

Սարքն ունի նաև տրեքեր, որը թույլ է տալիս հետևել շարժվող թիրախին։ Հարվածը կարելի է հասցնել մեկ կոճակ սեղմելով հեռակառավարման վահանակից։

Ի՞նչը կարող է կործանել այս թռչող նռնականետը։ Կոնստրուկտորներն ու ՀՀ պաշտպանության նախարարությունը երկար են փնտրել այս հարցի պատասխանը։ Պարզել են. այն իսկապես կարելի է կործանել՝ բախտի բերումով։

Փորձարկումների ընթացքում ամենաանբարենպաստ պայմանն էին ստեղծել՝ երկարատև հրաձգություն. մի ամբողջ հրաձգային դասակ, իմանալով մեքենայի թռիչքի ուղղությունը, մեկ րոպե շարունակ թիրախային կրակ էր բացել դրա ուղղությամբ։ Դրանից հետո էր միայն հաջողվել այն կործանել։ Ընդ որում՝ անօդաչուն թռչում էր 50 մետրի վրա, երբ դրա առավելագույնը 250 մետրն է։

В столице стартовала выставка DigiTech (5 октября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Հայ ինժեներների մշակումները. hi-tech գնդացիրը զինվորին կփոխարինի առաջնագծում

«Այսինքն՝ իրական պայմաններում այն եթե ոչ բացարձակ, ապա գրեթե անխոցելի է», — նշեց Վարդանյանը։

Ապահով է  լինելու նաև մեքենայի կառավարումը. դրա համար ռադիոկապի հատուկ համակարգ է պատրաստվել։ Սակայն շուտով ինժեներները նաև անլար օպտիկական կապի մոդուլներ կհարմարեցնեն, որ ավելի դժվար լինի որսալ կամ  խլացնել ազդանշանը։

Հիմա սարքը կարող է տեղափոխել ոչ միայն РПГ-26, այլև սպառազինության այլ տեսակ: Թե որը՝  չեն հայտնում ու չափազանց հետաքրքրասերներին խորհուրդ չեն տալիս պարզել։ Անհրաժեշտության դեպքում սարքի այս մոդիֆիկացիան պայթում է՝ բեկորներով խոցելով 400 քառակուսի մետր շառավիղով տարածք։

DigiTec ամենամյա ցուցադրությունը ներկայացնում է հայ-թեքի ձեռքբերումները Հայաստանում։ Ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (ԱՏՁՄ-UATE)։

Լրահոս
0