ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Այսօր Ֆրանսիայում հողին հանձնեցին մեծագույն արտիստ Շառլ Ազնավուրի մարմինը։ Նա կհանգչի Մոնֆոր Լ'Ամողի քաղաքում (ֆր. Montfort-l'Amaury) գտնվող տոհմական դամբարանում` ծնողների և կյանքից վաղաժամ հեռացած որդու կողքին։ Դա շանսոնյեի ցանկությունն էր։
Հուղարկավորության օրը` հոկտեմբերի 6-ը, Հայաստանում սգո օր է հայտարարվել։
Նշենք, որ մինչ այդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Փարիզի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ էր կատարել։
Ազնավուրը մահացավ հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: