00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են հայ կանայք տաքսու վարորդ աշխատում. մի կնոջ պատմություն

© Sputnik / Asatur YesayantsЖенщина за рулем
Женщина за рулем - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ղեկի դիմաց նստած կինը պատուհաս է». այս կարծրատիպը, որը հատկապես տարածված է հայ տղամարդկանց շրջանում, կոտրել է Աննան (անունը փոխված է), երբ սկսել է տաքսու վարորդ աշխատել։ Sputnik Արմենիան պատմում է թույլ սեռի ևս մեկ ներկայացուցչի մասին, որն ընտրել է այդ դժվար մասնագիտությունը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Կանանց և տղամարդկանց համար նախատեսված առանձին մասնագիտություններ չկան, հատկապես, երբ մարդը ստիպված է մի կտոր հացի մասին մտածել կամ պարտքեր ունի։ Հենց կենցաղային խնդիրներն են պատճառ դարձել, որ մեր հերոսուհին տաքսի վարի։

Աննան 2008 թվականից աշխատում է բանկային ոլորտում, միայնակ է դաստիարակում 11 տարեկան որդուն։ Սկսել է տաքսու վարորդ աշխատել ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով։ Առավոտյան Աննան շտապում է բանկ, աշխատում է հաճախորդների հետ, իսկ երեկոյան իր մեքենայով տուն է տանում նրանց։

«Սա իմ հիմնական աշխատանքը չէ։ Պարզապես որոշեցի, որ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու լավագույն ձևը տաքսի վարելն է։ Առավել ևս, որ անհրաժեշտ հմտություններ և մեքենա ունեմ։ Ստաժավոր վարորդ եմ», — խոստովանում է նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Աննան գրանցվել է առցանց տաքսի ծառայություններից մեկում, քննություն է հանձնել և անցել է աշխատանքի։

Առաջին պատվերների ժամանակ շատ է հուզվել, վախեցել է շփոթել փողոցները, քանի որ Երևանում շատ են փոքր նրբանցքները։ Բայց ամենից շատ վախեցել է հաճախորդների արձագանքից. ինչպես նրան կընկալեն կողքինները, հատկապես` տղամարդիկ։

Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
Խմբագրից մինչև տաքսիստ. ինչպես է Մարին տապալում ուղևորների ձախ մտքերը

«Առաջին մի քանի պատվերներին վախենալով էի գնում, բայց արդյունքը գերազանցեց սպասումները», — ասում է Աննան։

Խոստովանում է, որ շատ է հոգնում երկու տեղ աշխատելով, բայց ուղևորներից ստացած դրական հույզերը էներգիա են հաղորդում, ինչը բավականացնում է, որպեսզի ամեն օր ուրախությամբ շրջի քաղաքի փողոցներով։

«Երբեմն նայում եմ ժամացույցին, զարմանում եմ` որքան արագ անցավ ժամանակը։ Վաղուց տանը պետք է լինեի, բայց դեռ աշխատում եմ», — ասում է Աննան։

Համարում է, որ հաջողության գաղտնիքը հենց իր մեջ է. այն դրական էներգիան, որ փոխանցում է մարդկանց, իրեն է վերադառնում բազմապատկված։

«Զվարճալի դեպքեր» շարքից

Երբեմն զավեշտալի դեպքեր են լինում, որոնք հիմնականում կապված են տղամարդկանց հետ, քանի որ շատերը չեն սպասում, որ իրենց պատվերին կին է արձագանքելու։

Սկզբում զարմանում են, հետո երկար ժամանակ փորձում եմ գոնե մի բառ արտաբերել, վերջում չեն դիմանում և հարցնում են. «Բա ինչի՞ ես տաքսի քշում»։

«Մի անգամ կանգնած էի Արշակունյաց և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում և պետք է շրջադարձ կատարեի Լուսավորիչ փողոց։ Այդ մի քանի վայրկյանի ընթացքում պատվեր ստացա։ Մոտեցա, միացրի ազդանշանը և սկսեցի սպասել ուղևորին», — պատմում է Աննան։

Лилит Казарян - Sputnik Արմենիա
Երեխան արդեն ողջ չէր, բայց մայրը հույսը չէր կորցնում. կին փրկարարների պատմությունները

Մայթին կանգնած երիտասարդը մե՛կ մեքենային էր նայում, մե՛կ հեռախոսին։ Աննան անմիջապես գլխի ընկավ, որ նա է պատվիրատուն, բայց վերջինս ոչ մի կերպ չեր կարողանում հասկանալ, թե ինչու է ղեկի դիմաց ոչ թե մորուքավոր տղամարդ նստած, այլ կին։

«Այդպես անցավ մի քանի րոպե, հետո գլխով նշան արեցի նրան և ասացի, որ «ճիշտ հասցեով է եկել»։ Նա նստեց, և մենք երկուսով սկսեցինք ծիծաղել։ Երեք րոպե ծիծաղում էինք և ոչ մի կերպ չէինք կարողանում հանգստանալ», — պատմում է Աննան։

Եղել են դեպքեր, երբ նրա մեքենան գինովցած մարդիկ են նստել։ Սկզբում տհաճ է եղել, բայց նրանք այնքան կոռեկտ են պահել իրենց, որ Աննան ամաչել է իր կասկածների համար։

Կին վարորդ տեսնելիս բոլորից շատ ուրախանում են աղջիկները։ Շատերը նույնիսկ հարցնում են, թե ինչպես կարելի է աշխատանքի ընդունվել։ Իսկ երիտասարդ տղաները հաճախ ասում են` երկրում իսկապես իրավիճակ է փոխվել։

Իսկ երեխա՞ն

Աննան շատ է մտահոգվում 11-ամյա որդու համար, որը քնելուց առաջ անպայման զանգում է մորը` իմանալու համար, թե ինչպես է նա, երբ է տուն գալու, հետո բարի գիշեր է մաղթում ու քնում։

«Երբեմն գալիս եմ տուն և դռան մոտ գրություն եմ գտնում։ Երևի կարոտում է», — ասում է Աննան։

Չնայած ծանրաբեռնված գրաֆիկին` Աննան հասցնում է հեռախոսով ստուգել տնային հանձնարարությունները, մինչ ավտոմեքենան կանգնած է լինում գազալցակայանում։ Նա չի զղջում, որ այդքան ժամանակ է ծախսում աշխատանքի վրա, որովհետև կարողանում է երեխային ապահովել այն ամենով, ինչ անհրաժեշտ է։

Աննան բոլորին խորհուրդ է տալիս չկասկածել, որ տաքսու վարորդ կարող են աշխատել բոլոր կանայք։

Լրահոս
0