00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխան արդեն ողջ չէր, բայց մայրը հույսը չէր կորցնում. կին փրկարարների պատմությունները

© Sputnik / Asatur YesayantsЛилит Казарян
Лилит Казарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կին փրկարար լինելը հատուկ առաքելություն է։ Երբ ահազանգին կին է արձագանքում, մարդիկ հանգստանում են։ Նրանք հավատում են, որ կինը կարող է ցանկացած խնդիր լուծել։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայ կանայք կարողանում են ոչ միայն համեղ պատրաստել, տնտեսություն վարել ու երեխաներ դաստիարակել, այլև տիրապետում են «տղամարդկային» մասնագիտությունների, որոնց շարքում է նաև փրկարարի մասնագիտությունը։

Վերջին ժամանակաշրջանում կանանց թիվն ավելացել է ԱԻՆ-ում։ Sputnik Արմենիան զրուցել է նախարարությունում աշխատող կանանց հետ, որոնք խոսել են մասնագիտության բարդություններից և իրենց հետ պատահած հետաքրքիր դեպքեր են պատմել։

Կինոլոգ, ԱԻՆ կապիտան Լիլիթ Ղազարյան

Լիլիթ Ղազարյանն արդեն 15 տարի է` աշխատում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Մասնագիտությամբ անասնաբույժ է, փրկարարի մասնագիտությունն ընտրել է դեռ ուսանողական տարիներին։

«Շների հետ աշխատանքն ինձ միշտ հաճույք է պատճառել։ Փոքրուց սիրել եմ շներին։ Երբ սիրում ես կենդանիներին ու շների հետ օգնում ես մարդկանց, երկու բոնուս ես ստանում։ Մի քիչ էլ ստեղծագործական աշխատանք է։ Ամեն օր աշխատում ես շանդ հետ ու տեսնում ես արդյունքը։ Իմ հոբբին աշխատանք է դարձել», — Sputnik Արմենայի թղթակցի հետ զրույցում ասաց Լիլիթը։

© Sputnik / Asatur YesayantsԼիլիթ Ղազարյան
Лилит Казарян - Sputnik Արմենիա
Լիլիթ Ղազարյան

Նա նախընտրում է չխոսել կանչերի մասին, քանի որ դեպքերի 99%-ը կապված է մահացած մարդկանց փնտրելու հետ։ Բարդ է լինում այն ժամանակ, երբ որոնողական աշխատանքների ժամանակ կորած մարդկանց բարեկամները նրա կողքին են լինում։ Մասնագետը հասկանում է, որ կորածն, ամենայն հավանականությամբ, արդեն ողջ չէ, բայց երբ մտերիմների աչքերում հույս է տեսնում, չի կարողանում նրանց ասել այդ մասին։

«Երբ մարդիկ մնում են փլվածքի տակ, ու բոլորը հաստատ գիտեն, որ ոչ մեկն այդտեղ ողջ չէր մնա, միևնույն է` անընդհատ պտտվում են շան կողքին` վստահ լինելով, որ հենց շունն է գտնելու նրանց հարազատներին, ընդ որում` անպայման ողջ է գտնելու։ Լարվածությունն ի հայտ է գալիս հատկապես այն ժամանակ, երբ կորած երեխա ես փնտրում, երբ կողքիցդ քայլող մայրը մտածում է, որ հենց այդ շունն է գտնելու մորը, թեև բազում մարդիկ են փնտրում նրա փոքրիկին», — ասում է Լիլիթը։

Նրա խոսքով` այդ պահին ոչինչ չես զգում, բայց հետո հետ ես նայում ու հասկանում, որ այդ ամենը քեզ վրա ազդել է, նրանց ցավը դու էլ ես ապրել է։

Նարինե Ստեփանյանց, ենթասպա, փրկարար

Նարինե Ստեփանյանցն այս ոլորտում արդեն մոտ 9 տարի է աշխատում, բայց միայն վերջին հինգ տարիների ընթացքում է որպես փրկարար աշխատում։ Նարինեն մասնագիտությամբ տնտեսագետ է ու չէր կարծում, որ երբևիցե փրկարար կդառնա։

«Պատահաբար հայտնվեցի ԱԻՆ-ում։ Սկզբում չէի գիտակցում աշխատանքի ամբողջ ծանրությունն ու պատասխանատվությունը։ Որոշ ժամանակ անց հասկացա` որն է իմ առաքելությունը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Նարինեն։

© Sputnik / Asatur YesayantsՆարինե Ստեփանյանց
Наринэ Степанянц - Sputnik Արմենիա
Նարինե Ստեփանյանց

Նրա խոսքով` միշտ հիշվում են ՃՏՊ-ների ու ինքնասպանությունների դեպքերի մասին ահազանգերը, բայց ինչպես Լիլիթը, այնպես էլ Նարինեն նախընտրում է չխոսել դրանց մասին։ Այսօր նա ավելի սառնասրտորեն է վերաբերվում այդպիսի կանչերին։

«Սկզբում չէի վախենում, ավելի շուտ հետաքրքիր աշխատանք էր թվում։ Իսկ հետո, երբ կանչերը շատացան, և՛ ես հմտացա, և՛ միջիցս վախը դուրս եկավ, և՛ ավելի սիրեցի իմ գործը», — ասում է Նարինեն։

Նա վերհիշում է զվարճալի դեպքերից մեկը. մի անգամ զանգեցին ու ասացին, որ երեխան տանն է մնացել ու քնել է, մարդիկ չեն կարողանում տուն մտնել։ Բրիգադը ժամանեց, դուռ բացեց, պարզվեց` երեխան 35 տարեկան տղամարդ էր։

Մարիաննա Սարուխանյան, ավագ ենթասպա

Ավագ ենթասպա Մարիաննա Սարուխանյանը հինգ տարի է, ինչ աշխատում է ԱԻՆ-ում։ Նա պատահական է հայտնվել նախարարությունում` ընկերների խորհրդով։ Այն ժամանակ նրան գրավել է էքստրիմը։ Մասնագիտությամբ ծրագրավորող է, համալսարանն ավարտելուց հետո աշխատանք է փնտրել։ Նրան առաջարկել են ուժերը փորձել այս կառույցում։ Նա համաձայնել է։

«Ծնողներս ու ընկերներս զարմացան, երբ ծրագրավորման ֆակուլտետ ընդունվեցի, բայց այդքան էլ չզարմացան, երբ որոշեցի փրկարար դառնալ, քանի որ խառնվածքով ակտիվ մարդ եմ», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարիաննան։

© Sputnik / Asatur YesayantsՄարիաննա Սարուխանյան
Марианна Саруханян - Sputnik Արմենիա
Մարիաննա Սարուխանյան

Մարիաննայի համար ամենադաժան կանչը գիշերային ՃՏՊ-ներից մեկն է եղել։ Մեքենայում չորս մարդ է եղել, վթարից հետո նրանց ճանաչելն անհնար էր դարձել։

Իսկ մի անգամ Մարիաննային կանչել են օձին վնասազերծելու։ Օձը բնակելի տան բնակարանում է հայտնվել։ Բրիգադը դեպքի վայր է մեկնել, պարզվել է` ափսեները լվանալու սպունգն ապակե տարայի հետևն է ընկել, ու կինը մտածել էր, թե տանը օձ կա։

Այնպես որ փրկարարների կյանքում նաև զվարճալի դեպքեր են լինում։

Լրահոս
0