00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծառուկյանը, ինսայդերական տեղեկությունն ու Պուշկինը. ձայն բարբառո անապատի

© Sputnik / Asatur YesayantsЛидер фракции "Процветающая Армения" Гагик Царукян отвечает на вопросы журналистов в НС (1 мая 2018). Еревaн
Лидер фракции Процветающая Армения Гагик Царукян отвечает на вопросы журналистов в НС (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սկզբից ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկում աղմկահարույց օրինագծին, որն առաջացնում է Փաշինյանի կողմնակիցների ցասումը, այնուհետև հրաժարվում իր արածից, և ստացվում է, որ նրան սխալ են հասկացել. ԲՀԿ–ն պատրաստ է արտահերթ ընտրությունների անցկացմանը թեկուզ վաղը։ Միաժամանակ գործողությունների և հայտարարությունների տրամաբանությունը ոչ ոք չի բացատրում։

Երբ ԲՀԿ խմբակցությունը կողմ քվեարկեց օրինագծին, որն առաջացրեց վարչապետի և ժողովրդական ցասումի հերթական ալիքը, ինչ–որ պահի թվաց, որ ձևավորվում է ընդդիմադիր ճակատ, որում ԲՀԿ–ն կարող է նույնիսկ մրցել առաջնորդության համար։ Սակայն տպավորությունը խաբուսիկ էր, և ԲՀԿ–ն, սպասելով իր առաջնորդին, հետ  է քաշվել` տարակուսանքի մեջ թողնելով ժողովրդին. ինչո՞ւ էին ջուր ծեծում։

Встреча лидеров фракций Елк и Царукян Никола Пашиняна и Гагика Царукяна (2 мая 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Ծառուկյանի քար լռությունը կամ ինչպես 3 կուսակցությունները կարող են դիմակայել Փաշինյանին

Առավել ևս, որ կառավարությունից ազատել են «բարգավաճներին», և հիմա ԲՀԿ–ն արդեն կորցնելու բան չունի։ Թվում էր, թե հիմա հանգիստ կարող են գլխավորել ընդդիմադիր թևը` իրենց նկատմամբ չզգալով այդքան կտրուկ բացասական վերաբերմունք, ինչպես ՀՀԿ–ն և չլինելով իներտ ու սակավաթիվ, ինչպես Դաշնակցությունը։

Բայց արի ու տես, որ արտասահմանից ժամանել կամ ինչ–որ թաքուն սենյակից դուրս է եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, և հետևել են արդեն ոչ թե արդարացումներ կամ հավաստիացումներ, թե իրենց քայլերը սխալ են մեկնաբանում, այլ բացարձակ հակադիր հայտարարություններ։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հեռուստաալիքներից մեկի եթերում ասել է, որ կուսակցությունը պատրաստ է ընտրությունների թեկուզ դեկտեմբերին, որ նրանք ամեն ինչ այնպես կանեն, ինչպես ուզում է ժողովուրդը, որ նա կապ չունի Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, և որ երկու նախկին նախագահները նրա օգնությամբ չեն վերադառնա քաղաքականություն։

Вице-спикер Парламента Армении Микаел Мелкумян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԲՀԿ-ն չի նահանջել, բայց չի էլ որոշել. Միքայել Մելքումյանը` Ծառուկյանի հարցազրույցի մասին

Միաժամանակ նախագահներին անդրադառնալը, հավանաբար, կանխիչ միջոց է եղել` այդ թեմայի արծարծումից խուսափելու համար։

Ծառուկյանը լռել է պատճառների մասին, որոնք դրդել են խմբակցությանը քվեարկել շտկումների օգտին, որ ընդունվեցին 2018թ–ի ընտրություններում հաղթելու հնարավորություն ստեղծելու համար։ Եվ հիմա մնում է միայն գուշակել. կամ ԲՀԿ–ին են մոլորության մեջ գցել կամ քվեարկությունից հետո ինչ–որ բան է փոխվել: Չէ՞ որ չեն կարող լուրջ ադեկվատ մարդիկ (իսկ մենք հենց այդպես ենք վերաբերվում կուսակցության ներկայացուցիչներին) երեկոյան մի բան անել, իսկ առավոտյան հակառակն ասել` հասցնելով մի գիշերում զրկվել բոլոր նախարարական պորտֆելներից։

Այնուհետև արդեն խորհրդարանի փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը մեկնաբանել է Ծառուկյանի հարցազրույցը և նրա խոսքերն այն մասին, որ կուսակցությունը պատրաստ է ընտրությունների թեկուզ վաղը։

«Ոչ ոք չի կարող դեմ դուրս գալ ժողովրդի ցանկությանը։ Քաղաքականությունը դինամիկ գործընթաց է, և այսօր ոչ մի գրավոր փաստաթուղթ չկա, ուստի բանակցությունները կշարունակվեն», – այդպես է ասել Մելքումյանը։

Лидер фракции Процветающая Армения Гагик Царукян (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանը երկրում չէր. այսօր երեկոյան նա արդեն հանդիպումներ է նշանակել

Եվ կրկին օդում կախվել է նույն հարցը. մի՞թե խորհրդարանում քվեարկության ժամանակ փոխխոսնակը չի իմացել «ժողովրդի ցանկության» մասին։ Մի՞թե նրա և կուսակցության համար այդ ցանկությունն անսպասելի էր։ Եվ եթե ԲՀԿ–ն, վճռական քայլ անելով, իսկույն վախեցել է սեփական համարձակությունից, ապա կուսակցությունը սեփական ջանքերով չի փակել արդյոք ճանապարհը դեպի իշխանամետ ճամբար կամ ընդդիմության շարքեր։

Ի դեպ, Հայաստանի քաղաքական դաշտի նորագույն պատմությունը գիտի զարմանալի վայրէջքներ և վերելքներ, ինչպես նաև անհավանական դաշինքներ և միություններ` ակնթարթային կարիքների համար։

Կրկնենք, որ մենք` ներքին խոհանոցից անտեղյակներս, կարող ենք չիմանալ կարևոր բաներ և նրբություններ։ Բայց ընտրազանգվածի առանձին միավորի տեսանկյունից այդ ամենը տարօրինակ է, ոչ համոզիչ  և պարզապես տարակուսանքի մեջ է դնում մարդկանց։

Премьер-министр Никол Пашинян и вице-премьер Арарат Мирзоян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Խորհրդարանի «կարապի երգը». ինչու՞ են ընտրություններն ու նորմալ ընդդիմությունն անհրաժեշտ

Ընտրազանգվածի միավորը հազիվ թե քվեարկի քաղաքական կազմակերպության համար, որն առավոտյան մի բան է անում, իսկ երեկոյան մոռանում է արվածը և ասում հակառակը։ Միաժամանակ՝ բոլորովին կարևոր չէ, թե ինչ քաղաքական կողմնորոշում ունի այդ միավորը. ինչ նոր իշխանության համար, ինչ նրա դեմ միավորը տեսնում է սեփական աչքերով, որ նման կազմակերպությունը չի կարող քաղաքական հեռանկար ունենալ։

Հավանաբար ԲՀԿ գործողությունները հասկանալու դրդապատճառները և հետագա հայտարարություններն առանց ինսայդերական տեղեկության դատապարտված են ձախողման։ Ի դեպ, լիովին կարող է պարզվել, որ բնության մեջ այդ մասին ոչ մի ինսայդերական տեղեկություն չկա այդ մասին։

Ինչպես Ալեքսանդր Սերգեևիչի մոտ. «Ինչո՞ւ եք լռում։ Գոռացե՛ք` կեցցե ցար Դիմիտրի Իվանովիչը», «Ժողովուրդը լռում է»։

Լրահոս
0