00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
08:09
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:54
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծառուկյանի քար լռությունը կամ ինչպես 3 կուսակցությունները կարող են դիմակայել Փաշինյանին

© Photo : official site of Gagik TsarukyanВстреча лидеров фракций "Елк" и "Царукян" Никола Пашиняна и Гагика Царукяна (2 мая 2018). Гостиница "Marriott Armenia", Ереван
Встреча лидеров фракций Елк и Царукян Никола Пашиняна и Гагика Царукяна (2 мая 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդարանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին անհասկանալի էր թվում Գագիկ Ծառուկյանի լռությունը, չէ՞ որ նրա գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս պատմության գլխավոր «հերոսներից» մեկն էր։ Ճիշտ է` կուսակցությունը պարզաբանեց իր առաջնորդի լռությունը, բայց դա պարզություն չբերեց։

Երբ երկու օր առաջ, երբ խորհրդարանն ընդունում էր «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, ինչից հետո ցուցարարները շրջափակեցին ԱԺ-ն, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնաց բանակցելու պատգամավորների հետ, ինչպես հայտնի է, այդ փաստաթղթին աջակցեցին ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունները։ Հանրապետականներն ու ՀՅԴ ներկայացուցիչները շատ շուտով հայտարարություններ տարածեցին, իսկ պարոն Ծառուկյանը քար լռություն պահպանեց։

Премьер-министр Никол Пашинян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանն ազգանուն չէ, այլ յուրահատուկ ինստիտուտ. Մարկեդոնով

Բավականին տարօրինակ էր, քանի որ նրա արձագանքին (թող որ ուրիշների միջոցով փոխանցված) սպասում էին բոլորը` և՛ այդ օրը, և՛ հաջորդ։ Այսօր վերջապես Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը Facebook-ում հայտարարեց, որ նա արդեն մեկ շաբաթ է` արտերկրում է, իսկ սոցցանցերում և մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե «բարգավաճների» գլխավորը չի ցանկանում դիրքորոշում հայտնել երկրում տիրող քաղաքական գործընթացների մասին, իրականությանը չեն համապատասխանում։

«Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ այսօր երեկոյան հանդիպում է նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ՝ տեղեկանալու վերջին քվեարկության և դրան հաջորդած իրադարձությունների մասին», — նշել էր Տոնոյանը։

Հանդիպումը` հանդիպում, բայց այն չի պարզաբանում և չի լրացնում այդ երկու օրվա արձագանքի բացակայությունը։ Այն փաստը, որ կուսակցական առաջնորդն արտերկրում է, XXI դարում չի կարող ընդունվել որպես պատրվակ. կապի ժամանակակից միջոցները բազմաթիվ են և անխափան։

Նշանակում է` այլ խնդիր կա։ Իրադարձություններն այնպես են դասավորվել, որ երեք քաղաքական ուժերը, որոնք գիտակցաբար իրենց ներկայացնում են որպես ընդդիմություն, լուրջ ընտրության առաջ են կանգնել։ Ակնհայտ է, որ ներկայիս տեսքով այդ կուսակցություններն արդեն չեն կարողանա ճնշում գործադրել խորհրդարանի որոշումների կայացման վրա, և դրանք պետք է ձևափոխվեն։ Ինչ ձևաչափով դա կարվի, մենք դեռ չգիտենք։

Премьер-министр Армении Никол Пашинян после встречи с руководителем фракции РПА Ваграмом Багдасаряном (1 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի ընդդիմադիրները նոր թափ հաղորդեցին հեղափոխական ցնծությանը. Բադալյան

Այլապես նրանց մի ճանապարհ է մնում` ինքնալուծարվել, սակայն քանի որ քաղաքական ուժերը գիտակցաբար գնացին իրավիճակի սրացման` քաջ գիտակցելով հետևանքները, ինքնալուծարման տարբերակը նրանց ծրագրերի մեջ չի մտնում։ Այժմ կուզեինք հավատալ, որ բոլոր երեք կուսակցությունները լիարժեք գիտակցում են, որ առանձին-առանձին լուրջ ընդդիմություն չեն կարող դառնալ, իսկ եթե ինչ-որ կերպ միանան, գուցե ինչ–որ բան ստացվի։

Ակնհայտ է նաև, որ երեք կուսակցությունները հոկտեմբերի 2-ին կատարած իրենց քայլով հստակ հակադրվեցին նոր իշխանությանը, թեև հետ քայլ անելու ճանապարհ միշտ էլ կա։ Երրորդ հանրապետության մոտ 30 տարիների ընթացքում մենք տեսել ենք քաղաքական ուժերի ամենաանհավանական կոմբինացիաներն ու մի ճամբարից մյուսը տեղափոխվելու մշտական շրջապտույտը։

Սակայն գոնե այս պահին կարելի է որպես փաստ ընդունել այն, որ երեք կուսակցությունների և Փաշինյանի միջև անհաշտելի հակասություն կա։ Եվ եթե այդ ուժերը իսկապես մտածում են քաղաքական հաջող հակակշիռ ստեղծելու մասին, ապա նրանք «դատապարտված են» որոշակի միության։ Եվ գուցե հենց այդ հարցին նվիրված կլինի կուսակիցների և Ծառուկյանի այսօրվա հանդիպումը։

Ցանկացած տարբերակ հնարավոր է, օրինակ` ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն տեսականորեն կարող են միանալ նույն կազմակերպության մեջ, նրանց կարող են միանալ նաև այլ ուժեր, որոնք այժմ ստվերում են կամ դեռ նոր են սկզբնավորվում։ ՀՅԴ-ն, իհարկե, չի համաձայնի «ձուլվել». սփյուռքում ամուր արմատներ ունեցող կուսակցությունն այդ քայլին չի գնա։

Ի՞նչ էր կատարվում հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի բակում - Sputnik Արմենիա
Փոթորկված Երևանը կամ Նիկոլ Փաշինյանը կրկին գլխարկով ու բարձրախոսով է. տեսանյութ

Մյուս կողմից` ընտրելով ինքնուրույնության ճանապարհը` Դաշնակցությունը կարող է կրկնել մյուս ավանդական կուսակցությունների («Ռամկավար-Ազատական» և «Հնչակյան») ճակատագիրը: Վերջիններիս մասին վաղուց ոչինչ հայտնի չէ, և առնվազն Հայաստանի ներքին քաղաքականության մեջ նրանց նշանակությունն ու դերը զրոյական են։

Զրոյականից մի քիչ կարող է տարբերվել նաև մյուս երկու վերոհիշյալ կուսակցությունների կշիռը, եթե նրանք սկսեն միայնակ գործել։ Փաշինյանն անում է ամեն ինչ` հնարավորինս շուտ  խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար հենց այն պատճառով, որ հսկայական տարբերությամբ հաղթի այդ ընտրություններում։

Ժամանակն այժմ գործում է այն կուսակցությունների օգտին, որոնք փորձում են ընդդիմություն դառնալ, բայց նրանք այդ ժամանակը չունեն, և առարկայական զրույցը կարող է լինել, հավանաբար, միայն այդ պայմաններում համակարգված գործողությունների մասին։ Եվ շատ բան, եթե ոչ ամեն ինչ, կախված է նրանից, թե որքան որակյալ կլինի այդ համակարգումը։

Լրահոս
0