00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի խորհրդական. «Իմ ասածը չի հակասում վարչապետի հայտարարություններին»

© Sputnik / Дмитрий ДубинскийГлавный советник премьер-министра Армении Арсен Гаспарян во время телемоста Москва-Ереван-Минск-Астана (25 сентября 2018). Москвa
Главный советник премьер-министра Армении Арсен Гаспарян во время телемоста Москва-Ереван-Минск-Астана (25 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գասպարյանի խոսքով` ԶԼՄ–ները փորձել են հակասություններ գտնել իր ասածների և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների միջև, բայց ընտրությունների հարցում նրանք համամիտ են։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի կարծիքը` արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ, չի հակասում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը` Գասպարյանը։

Главный советник премьер-министра Армении Арсен Гаспарян во время телемоста Москва-Ереван-Минск-Астана (25 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գասպարյան. «Ներդրողներն ընտրություններին չեն սպասում»

Ավելի վաղ նա ասել էր, որ ներդրողները ոչնչի չեն սպասում, այդ թվում` արտահերթ ընտրություններին, իսկ Փաշինյանը խոսել էր արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնելու մասին, քանի որ ներդրողներին քաղաքական կայունության երաշխիքներ են պետք։

Այս անգամ Գասպարյանն ասաց, որ արտահերթ ընտրությունների հնարավորինս արագ անցկացումը Հայաստանի տնտեսական շահերից է բխում։

«Երեկ որոշ լրատվամիջոցներում եղան մեկնաբանություններ, և փորձ արվեց ցույց տալ, թե այս հարցի կապակցությամբ կա տարբերություն իմ և վարչապետի ասածների միջև: Ասեմ, որ բացարձակ որևէ տարբերություն չկա»,-ասաց Արսեն Գասպարյանը:

Նրա խոսքով` թիմի բոլոր անդամները նույն մոտեցումն ունեն` արտահերթ ընտրությունները պետք է հնարավորինս շուտ անցկացվեն։

Գասպարյանը պարզաբանեց, որ հունիսից ի վեր արտասահմանյան ներդրողները մեծ հետաքրքրություն են դրսևորում Հայաստանի նկատմամբ։

«Այն, ինչ ասացի, նրանց շահերի հետ էր կապված։ Նրանք ժողովրդավարության ոլորտում, օրինականության կայացման փոփոխություններ են տեսնում»,- ասաց նա։

Бабкен Тунян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թունյան. «Օտարերկրյա ներդրողները վախենում են քայլ անել Հայաստանում»

Գասպարյանի խոսքով` գործարարները տեսնում են Հայաստանի քաղաքական կյանքում փոփոխությունները, մասնավորապես այն, որ կառավարությունն աջակցում է ներդրողներին։ Սակայն երկարաժամկետ քաղաքական ծրագրի համար կարևոր է ընտրություններ անցկացնել։

Ներդրողներին հետաքրքրում են Հայաստանի ջրային ռեսուրսները, թվային ոլորտը, շինարարությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան (առաջին հերթին` այլընտրանքային), զբոսաշրջությունն ու թեթև արդյունաբերությունը։

Գասպարյանը նշեց նաև, որ օգոստոսին ու սեպտեմբերին 100-ից ավելի ներդրողների հետ է հանդիպել։

Ավելի վաղ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, հիմնավորելով հնարավորինս շուտ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ասել էր` հնարավոր ներդրողները չեն հավատում իշխանությունների բանավոր խոսքերին, որ քաղաքական իրողությունները չեն փոխվելու, և նրանց հարկավոր են ավելի երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ։

Լրահոս
0