00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ազգանուն չէ, այլ յուրահատուկ ինստիտուտ. Մարկեդոնով

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանն աջակցության համար կրկին դիմել է Հայաստանի քաղաքացիներին, որպեսզի դիմակայի խորհրդարանի պատգամավորների մտադրությանը` կապված ԱԺ լուծարումը թույլ չտալու հետ։ Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը վերլուծում է Փաշինյանի մարտավարությունը և կանխատեսում, թե ինչ բարդությունների կարող է բախվել վարչապետը կողմնակիցների ընդհանուր էյֆորիայի անկումից հետո։

Սերգեյ Մարկեդոնով` ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ

Հայաստանի Ազգային ժողովի մոտ բողոքի զանգվածային ցույցերը déjà vu-ի տպավորություն են թողնում։ Եվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերաձևակերպելով Նապոլեոն Բոնապարտի հետ կապված հայտնի փոխաբերությունը, կրկին իրեն զգում է «2018թ-ի ապրիլի երկարաճիտ կոշիկներում»։ «Թավշյա հեղափոխությունը» շարունակվո՞ւմ է։ Բայց ո՞րն է դրա նոր փուլի քաղաքական իմաստը։ Ինչպիսի՞ հետևանքներ կունենա ցուցարարների ակտիվության հերթական դրսևորումը։

Նոր նախադեպը կանխորոշված էր

Հայաստանը երկիր է, որն իր անկախության տարիների ընթացքում բազմաթիվ հետաքրքիր նախադեպեր է «նվիրել», որոնք, հուսանք, առանց կողմնակալության կուսումնասիրվեն։ 2018թ-ի հոկտեմբերի սկզբին ի հայտ եկավ ևս մեկը։

ՀՀ կառավորություն - Sputnik Արմենիա
Փաշինյանի 11 ընկերներն ու պաշտոնից ազատված 6 նախարարները

Հանրապետությունում տեղի ունեցան զանգվածային ցույցեր, որոնց կազմակերպիչը և խանդավառողը ոչ թե վառ ընդդիմադիր առաջնորդ էր, այլ երկրի գործադիր իշխանության ղեկավարը, ըստ էության` պետության առաջին դեմքը։

Նշենք, որ վարչապետն այսօր քաղաքական գործիչ է, որը վայելում է հասարակության աջակցությունը` ամրագրված ոչ միայն և ոչ այնքան սոցիոլոգիական հարցումներով, որքան Երևանի ավագանի ընտրություններով։ Մայրաքաղաքի, որտեղ կենտրոնացած է երկրի բոլոր ընտրողների մեկ երրորդը։ Ի՞նչը ստիպեց Նիկոլ Փաշինյանին` բարձրագույն օղակի պետական պաշտոնյային, կրկին փորձել «ժողովրդական ամբիոնի երկարաճիտ կոշիկները» և իշխանությունը տապալողի դերը։ Այս անգամ նրա հարձակման օբյեկտը դարձավ օրենսդիր իշխանությունը։

Այս բողոքի ալիքն անսպասելի չէր։ 2018թ-ի ապրիլ-մայիսի «թավշյա հեղափոխությունը» շատ առումներով ծրագրավորել էր այն։ Անդրադառնալով վերջին դեպքերին (Սերժ Սարգսյանի հրաժարական, նոր կառավարություն)` մենք տեսնում ենք, որ երկիրը կանգնած է եղել որոշակի ճամփաբաժանի առաջ։ Հանրապետությունում իշխանափոխությունը կարող էր մակերեսային բնույթ ունենալ։ Այս տարվա մայիսին հենց այդպես էլ եղավ։ Փաշինյանը չի սրել խաղը և ձեռնարկել «խորհրդարանի զտում»։ Գարնանը բողոքի ժողովրդական ակցիաների առաջնորդի համար կարևոր էր ղեկավարել իշխանությունը, բերել իր մարդկանց, որոշակի բարձունքներ վերցնել, որպեսզի, օգտվելով շահավետ դրությունից, շարունակի հարձակողական գործողությունները։

Սկզբնական դասավորությունը փոխզիջում էր նշանակում։ Ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի» և ՀՅԴ-ի, այլ նաև Սերժ Սարգսյանի կուսակցության` ՀՀԿ-ի հետ։ Իսկ եթե Փաշինյանը դրա փոխարեն միանգամից անցկացներ «խորհրդարանի զտո՞ւմ»։ Ամենայն հավանականությամբ, կստանար անհրաժեշտ արդյունքը։ Եվ արդեն մայիսի սկզբին ներկա վարչապետը կարող էր հայտարարել արտահերթ ընտրությունների մասին և, ամենայն հավանականությամբ, հաղթանակ կտաներ։

Ի՞նչ էր կատարվում հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի բակում - Sputnik Արմենիա
Փոթորկված Երևանը կամ Նիկոլ Փաշինյանը կրկին գլխարկով ու բարձրախոսով է. տեսանյութ

Բայց։ Վերոհիշյալ սցենարի դեպքում Փաշինյանը դեմ կգնար Սահմանադրությանը։ Ի դեպ, նա չի մշակել այն։ Փաշինյան քաղաքական գործչի համար Հիմնական օրենքի խնդիրներին դեռ կվերադառնանք։ Իսկ առայժմ միայն արձանագրենք` «թավշյա հեղափոխությունը» նաև փոխզիջում էր Սերժ Սարգսյանի Սահմանադրության հետ։

Կարծում եմ` Փաշինյանն ու նրա կողմնակիցները հասկանում էին, որ ամբողջ իշխանության կտրուկ փոփոխությունը, այն «քանդելը» միջազգային ոչ ցանկալի արձագանք կառաջացնի։ Ինչ էլ ասի վարչապետն իր ընտրության ինքնիշխանության և բոլոր խաղացողների հետ հավասար իրավունքների մասին, Մոսկվայի կարծիքը` սահմանադրական շրջանակները պահպանելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև Վաշինգտոնի դրույթները` հեղափոխության խաղաղ բնույթի մասին, նա ամեն դեպքում հաշվի է առել։ Այստեղից էլ չափազանց զգուշավորությունը և հեղափոխական հռետորության համադրությունը պրագմատիզմի մեծ չափաբաժնի հետ։

Փաշինյանը ոչ թե ազգանուն է, այլ հատուկ ինստիտուտ

Իր հսկողության տակ վերցնելով կառավարությունը, չխախտելով Սահմանադրությունը, բայց միաժամանակ ցույց տալով փողոցային ռեսուրսի ամբողջ հզորությունը` Փաշինյանը կարող էր կամ հանգիստ գնալ նախկին իշխանության մնացորդների հետ խաղաղ համագոյակցության կամ նրանց աստիճանաբար չեզոքացման։ Նա ընտրեց երկրորդ տարբերակը` թիրախավորելով Երևանի քաղաքապետարանը։

Այստեղ նույնպես հետաքրքիր է հետևել վարչապետի մոտեցումների էվոլյուցիային։ Քանի դեռ ընթանում էր Հայաստանի մայրաքաղաքի համար պայքարը, Փաշինյանն առանձնապես ակտուալ չէր դարձնում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցը։ Բայց հենց համոզիչ հաղթանակ գրանցվեց ավագանու քարոզարշավում և քաղաքապետի ընտրություններում` Ազգային ժողովի մասին հարցը վերածվեց առաջնահերթ կարևորության խնդրի։

Премьер-министр Армении Никол Пашинян после встречи с руководителем фракции РПА Ваграмом Багдасаряном (1 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի ընդդիմադիրները նոր թափ հաղորդեցին հեղափոխական ցնծությանը. Բադալյան

Եվ Հայաստանը հերթական անգամ վերջին ամիսներին կանգնեց օրինականության և լեգիտիմության երկընտրանքի առաջ։

Ֆորմալ առումով վարչապետի հրաժարականը և նոր կառավարության ձևավորումը պարտադիր չէ, որ ուղեկցվեն ամբողջ քաղաքական վերնախավի փոփոխությամբ։ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների պատմությունը, որին սիրում են հղում անել նոր Հայաստանի կողմնակիցները, լի է դեպքերով, երբ ձախ նախագահը համագոյակցում է աջ կաբինետի և աջ խորհրդարանական մեծամասնության հետ և հակառակը։ Բայց Հայաստանի դեպքում Փաշինյանի թիմը ժողովրդավարության և արդիականության մասին խոսակցություններից բացի ակտիվորեն շահարկում է հեղափոխական փաստարկը, իսկ դրանում առաջին տեղում են ոչ թե չոր իրավաբանական տրամաբանությունը, այլ նպատակահարմարության սկզբունքները։

Հոկտեմբերյան պատմության մեջ Փաշինյանին «օգնել են» նաև ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչները, որոնք որոշեցին փոխել Ազգային ժողովի կանոնակարգը։ Ցանկացած այլ պայմաններում իրավական փաստաբանությունն իսկապես կօգներ նրանց զերծ պահել խորհրդարանը լուծարումից և արդյունքում ապահովել շահավետ դիրքեր հակախաղի համար։ Բայց միայն թե ոչ այն ժամանակ, երբ զանգվածային էյֆորիան դեռ չի անցել, իսկ Երևանի քաղաքապետի ընտրություններում վերջին հաղթանակը և փողոցները Փաշինյանի դաշինքին ակնհայտ առավելություն են ապահովում։ Ինչից էլ վարչապետը չհապաղեց օգտվել` կրկին վերածվելով խարիզմատիկ փողոցային առաջնորդի։

Փաշինյանը ցույց տվեց, որ իր համար ցանկացած կոալիցիա իրավիճակային է և անհետաքրքիր, եթե չի ծառայում նրա գլխավոր նպատակին` հեղափոխության հաղթանակին։ Այն տեսքով, ինչպես նա է հասկանում։ Եվ տարատեսակ կոալիցիաները, փոխզիջումները կարող են անցնել պատմության գիրկը։ Դեռ երեկ դաշնակները և ծառուկյանականները նրա կառավարության անդամ էին, այսօր նրանք մեղադրվում են հակահեղափոխական ուժին` ՀՀԿ-ին սատարելու մեջ։ Եվ կասկած չկա, որ վաղը նույն կարգավիճակում կարող են հայտնվել «Ելք» խմբակցության և նույնիսկ «Իմ քայլը» շարժման համախոհները։ Վարչապետը բոլոր ինստիտուցիոնալ պայմանավորվածությունների փոխարեն նախընտրում է «ուղիղ երկխոսություն ժողովրդի հետ», ինչը հուսալի կերպով ապահովագրում է նրան ընդդիմադիրների պատասխան գործողություններից։ Եթե նրանք փորձեն հակագրոհ կազմակերպել, մենք դեռ ականատես կլինենք զանգվածային ակցիաների` Փաշինյանի գլխավորությամբ։

Встреча Президента РА Армена Саркисяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна на площади Республики (21 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Չեմ կարծում, որ նախագահը Հայաստանի քաղաքացիների դեմ որևէ բան կանի. Փաշինյան

Հոկտեմբերի սկզբին Փաշինյանն արդեն ազգանուն չէ, այլ հատուկ ինստիտուտ։ Փաշինյանի կողմնակիցների համար այդ կարգավիճակը կարևոր չէ։ Նրան ընդունում են որպես ժողովրդի հույսերի արտահայտող։ Ակնհայտ է, որ նա իր քաղաքական «մարզավիճակի» գագաթնակետում է։

Ամենաբարդը դեռ առջևում է

Վարկանիշի այդ գագաթնակետին արդեն նշմարվում են թուլություններ և ռիսկեր նրա քաղաքական ապագայի համար։

Փաշինյան-ինստիտուտն առաջարկում է սեփական թիմի բացակայություն։ Բայց անհնար է միայն ցույցերով կառավարել երկիրը։ ԱԺ արտահերթ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում Փաշինյանի ձեռքում կկենտրոնանա ամբողջ իշխանությունը, իսկ դրա հետ միասին` ահռելի պատասխանատվությունը։ Սկսած կենսաթոշակներից ու աշխատավարձերից, վերջացրած Ղարաբաղով և արտաքին քաղաքականությամբ։ Չի ստացվի ամեն ինչ գցել նախորդների վրա։

Բայց ինչպես արդարացիորեն փաստում է Վլադիմիր Սոլովյովը, «վարչապետի աթոռին նստելու հինգ ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի արել, ինչը կարելի էր բարեփոխում անվանել»։ Նա հիմնականում պատերազմել է անցյալի խորհրդանիշների դեմ, լինի դա «գեներալ Մանվելը», չարաբաստիկ «Սաշիկը» կամ Ռոբերտ Քոչարյանը։ Նա դեռ չի բախվել իրական բարդությունների, առավել ևս չափից բարձր սպասումների հիասթափությանը։ Ինչպես նաև չի բախվել լուրջ արտաքին քաղաքական փորձություններին։

Ի դեպ, Փաշինյանը մի քանի թեմա ունի, որոնցից կարող է օգտվել խորհրդարանը հսկողության տակ վերցնելուց առաջ։

Здание Республиканской Партии Армении - Sputnik Արմենիա
ՀՀԿ–ն հայտարարություն տարածեց

Վերադառնանք Հայաստանի Սահմանադրության մասին ելակետային դրույթին։ Հիմնական օրենքի առկա տարբերակը կազմվել է` ոչ թե հաշվի առնելով խորհրդարանական հանրապետության իրական մոդելը, այլ Սարգսյանին նախագահի աթոռից վարչապետի կաբինետ տեղափոխելը։ Բայց ներկա խորհրդարանական մոդելի դեպքում ներքին քաղաքականությունն ավելի անկայուն է, քան նախագահականի օրոք։ Ուստի հեղափոխական նպատակահարմարության դեպքում փաստաթուղթը «շտկելու» գաղափարը լիովին հավանական է։ Ինչպես և հավանական է «թիմի նորացումը», երբ ամբիոնները և հռետորները, որոնք այդքան արդյունավետ մենեջերներ չեն, կփոխարինվեն պրագմատիկ տեխնոկրատներով, որոնք հավատարիմ են անձամբ Փաշինյանին։ Եվ ահա այդ ժամանակ հարց կծագի, թե որքանով է արդյունավետ Փաշինյան-ինստիտուտը էյֆորիայի անկման և դժգոհության այլ ձևերի ի հայտ գալու պայմաններում։

Գլխավոր վտանգն այն է, որ այդ ամբողջ ընթացքում, սկսած ապրիլից, վարչապետը հակադրվել է շատ թե քիչ նշանակալի խաղացողներին։ Այսօր իր հեղինակության գագաթնակետին դա կարելի է բացահայտ կերպով արհամարհել։ Բայց որոշ ժամանակ անց Էդուարդ Շարմազանովի հարցն այն մասին, թե ինչու բոլորը պետք է լսեն Փաշինյանին, կարող է ոչ միայն խոսքի հռետորական ձև դառնալ։

Եվ վերջին (հերթականությամբ, բայց ոչ նշանակությամբ) դրույթը։ Մոսկվան կընդունի՞ այդ իրավիճակը։ Այս հարցը միանշանակ պատասխան առայժմ չունի։ Եթե խոսենք քաղաքական էսթետիկայի մասին, ապա պետք չէ Կասանդրա լինել` գուշակելու համար Կրեմլի առնվազն զգուշավոր վերաբերմունքը հեղափոխական վարչապետության մեթոդների հարցում։ Սակայն ճիշտ է նաև այն, որ ռուսական քաղաքականության մեջ, հատկապես որոշ բաց թողած սխալներից հետո առաջին պլան է դուրս գալիս պրագմատիզմը։ Եվ եթե Փաշինյանն իր ներքաղաքական մեթոդիկաների օրիգինալությամբ հանդերձ կասկածի տակ չի դնի հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների հիմքերը, այդ «ինստիտուտը» կընդունվի որպես քաղաքական կրեատիվ, որը չի խանգարում ռազմավարական համագործակցությանը։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Լրահոս
0