00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Արծվիկ Մինասյան
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում. ասելիք չունե՞ք. Մինասյանը՝ Վարդապետյանին
13:21
5 ր
Վիլեն Գաբրիելյան
Ինչպես է Դավիթ Գալստյանը վերականգնել է պետության վնասը, բայդ դա չի երևում հաղորդումներում․ Վիլեն Գաբրիելյան
13:26
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրադարձություններից դուրս կամ ինչու հայկական վավերագրական կինոն «չի հասցնում»

© Sputnik / Asatur YesayantsКарен Аветисян
Карен Аветисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Եվրասիա. DOC» փառատոնը հերթական անգամ ցույց է տալիս, որ վավերագրական կինոն երբեք արվեստի պատվանդանից չի իջնի, և այն վատ ժամանակներ չի ապրում։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետևից վավերագրական կինոն չի հասցնում, այդ իսկ պատճառով երբեմն դրանք թարմ ու արդիական տեքս չեն ունենում։ Մինսկում անցկացվող Եվրասիա.DOC փաստավավերագրական ֆիլմերի ԱՊՀ երկրների փառատոնին նվիրված Երևան-Մինսկ-Աստանա տեսակապի ժամանակ նման կարծիք հայտնեց կինոքննադատ Կարեն Ավետիսյանը։

«Ժամանակին չեն արձագանքում, չկա ռեֆլեքսիա, և դրանից տուժում է մեր կինոն։ Դա բնորոշ է ԱՊՀ գրեթե բոլոր երկրներին։ Ցանկալի կլիներ ավելի շատ վավերագրական ֆիլմեր տեսնել, հատկապես, երկրում տեղի ունեցող վերջին բուռն իրադարձությունների լույսի ներքո», – ասաց Ավետիսյանը։

Раффи Мовсисян. П/к пресс-конференция, посвященная первой кинопремии для отечественных фильмов Анаит - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մովսիսյան. «Ալբերտ Մկրտչյանը նոր կերպարներ բերեց հայկական կինո»

Մի կողմից տաղանդավոր ստեղծագործ մարդկանց պակասը և մյուս կողմից` կինոարտադրության ոլորտում ընթացող սպեցիֆիկ գործընթացներն են բերում նման ցավալի վիճակի, կարծում է կինոքննադատը։

Ավետիսյանն անդրադարձավ նաև կինեմատոգրաֆում այսպես կոչված «պոստճշմարտության» ներթափանցման թեմային։

«Պոստճշմարտություն» տերմինը ընդունվեց 2016 թվականի Օքսֆորդի բառարանի վարկածով։ Այն, փաստորեն, «հիբրիդային պատերազմ» է նշանակում` ֆեյք և իրական նորությունների միջև պայքարի դարաշրջան։

«Պոստճշմարտություն» տերմինը մատնանշում է ճշմարտություն և կեղծ հասկացությունների տարբերությունը, և պայմաններ սահմանում, որոնք որոշում են, թե ինչն է ճշմարտացի, ինչը ոչ։ Տերմինն ակտիվորեն կիրառվում է նաև կինարտադրության ոլորտում։

Ավետիսյանը համոզված է, որ պոստճշմարտությունը կինոյում գոյություն ուներ դեռևս XIX դարից և արվեստի այդ ձևի համար ամենևին էլ նորություն չէ։

«Եթե մենք հղում ենք անում Օքսֆորդի բառարանին, ապա պոստճշմարտությունը մոդել է, որտեղ օբյեկտիվ փաստերը պակաս կարևոր են, քան էմոցիաները», – պարզաբանեց կինոքննադատը` ընդգծելով, որ նման բան կինոյում միշտ եղել է։

Министр культуры Армении Лилит Макунц на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կինոյի հայ–ռուսական հիմնադրամի ապագան. մանրամասնում է Մակունցը

Նա նշեց, որ այսօր վավերագրական կինոն վատ ժամանակներ չի ապրում և համոզմունք հայտնեց, որ այդ ժանրը երբեք արվեստի պատվանդանից չի իջնի ։

Ինչ վերաբերում է բուն փառատոնին, փորձագետը կարծում է, որ նման հարթակները շատ կարևոր են. չէ՞ որ այստեղ հավաքվում են ԱՊՀ–ում ծնված մարդիկ, որոնք, ըստ էության, հոգեհարազատ են իրար, կարող են կարծիքներ փոխանակել, փորձի փոխանակում իրականացնել, և ինչու ոչ`իրենց արվեստի համար կարևոր մոտիվներ գտնել։

Հիշեցնենք, որ «Եվրասիա.DOC»–ի շրջանակում ներկայացված է նաև ռեժիսոր Տատյանա Դանիելյանցի «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ Մոսկվայում այս տարվա ապրիլին։

Ֆիլմը պատմում է Երևանի խորհրդանիշ դարձած 6 հայտնի հայ երաժիշտների մասին։ Ֆիլմի հերոսներն են աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանը, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Արտո Թունջբոյաջյանը, երգչուհի և երգահան Լիլիթ Պիպոյանը, ջազմեն Մալխասը, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը և Ֆորշը։

Փաստավավերագրական ֆիլմերի «Եվրասիա.DOC» թվով 3-րդ փառատոնը անցկացվում է Մինսկում հոկտեմբերի 1-4–ը։ Փառատոնի շրջանակում ավանդաբար ցուցադրվում են ֆիլմեր, որոնք արտացոլում են հասարակական-քաղաքական կյանքը ԱՊՀ երկրներում: Այս տարի նախատեսվում է ցուցադրել 24 փաստավավերագրական ֆիլմ Հայաստանից, Բելառուսից, Լատվիայից, Ռուսաստանից, Մոլդովայից և այլն:

Լրահոս
0