ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշ համարվող Էյֆելյան աշտարակն ի հիշատակ Շառլ Ազնավուրի ոսկեգույն է դարձել։ Այս մասին հայտնում է France Info-ն։
Բացի այդ, քաղաքապետ Անն Իդալգոն առաջարկել է քաղխորհրդին Փարիզի փողոցներից կամ զբոսայգիներից մեկն անվանել ի պատիվ Ազնավուրի։
«Փարիզը հարգանքի տուրք է մատուցում Շառլ Ազնավուրին։ Սենի վրայով անցնող կամրջի վրա կհնչեն նրա ամենագեղեցիկ երգերը, նրա դիմանկարները կհայտնվեն մեծ էկրաններին։ Էյֆելյան աշտարակը կվառվի ոսկեգույն լույսերով», — ասել է նա։
⚫🇫🇷 #Hommage: La tour Eiffel s'illuminera et un écran géant sera installé à #Paris pour rendre hommage à Charles #Aznavour pic.twitter.com/DIahUqwmYT
— Minutes Actus (@Minutes_actus) 1 октября 2018 г.
Երգչուհի Միրեյ Մատյոն, Ֆրանսիայի խորհրդարանի և Սենատի անդամները լեգենդար երգչի հիշատակին նվիրված սգո արարողություն են նախաձեռնել։
DIRECT. Mort de Charles Aznavour: la tour Eiffel en or, les hommages continuent d'affluerhttps://t.co/2AosKrmfTr pic.twitter.com/hrns5tNxiU
— franceinfo plus (@franceinfoplus) 2 октября 2018 г.
Նշենք, որ երեկ` Երևանի Ազնավուրի հրապարակում հազարավոր մարդիկ էին հավաքվել և մոմեր էին վառել երգչի աստղի մոտ։ Ազնավուրի հրապարակում հարգանքի տուրք էին մատուցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները։
Նշենք, որ 94 տարեկան Ազնավուրը մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։