00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեծանվային իրարանցում. ո՞ւմ էր հասցեագրված Փաշինյանի ֆլեշմոբը

© Sputnik / Asatur YesayantsВелосипед Никола Пашиняна
Велосипед Никола Пашиняна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե ֆլեշմոբային իրողությունից կտրվենք, ապա մեր առջև ավելի հոռետեսական պատկեր է բացվում Երևանում։ Ճանապարհային երթևեկության վիճակն այստեղ այնպիսին չէ, ինչպիսին կցանկանայինք։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբեր — Sputnik, Աշոտ Սաֆարյան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի առավոտյան որոշեց զարմացնել և ուրախացնել քաղաքացիներին իր նոր կերպարով։

Фестиваль велосипедистов на проспекте Маштоца - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս Երևանը դարձնել փոքրիկ դրախտ հեծանվորդների համար

Նա աշխատատեղ գնաց ոչ թե սովորականի պետ «Մերսեդեսով», այլ հեծանիվով։ Ընդ որում՝ մինչև նստավայր ընկած ամբողջ ճանապարհը Փաշինյանը ուղիղ հեռարձակում էր Facebook–ի իր էջում։

Նա կոչ արեց քաղաքացիներին առողջ ապրելակերպ վարել և գոնե ժամանակ առ ժամանակ ավտոտրանսպորտային միջոցի փոխարեն օգտվել հեծանիվից։

Ինչպես հայտնեց վարչապետը, օգոստոսի 17-ին` իր վարչապետության 100 օրվա առթիվ, նրան հեծանիվը մի քաղաքացի էր նվիրել, որի անունը նա այդ պահին չգիտեր։ Սակայն երեկոյան նրան գտան։ Էմիլ Ասատրյանն էր, որը Facebook–ի էջի տեղեկությունից դատելով, Velo Club կազմակերպության ղեկավարն է։

Ընդ որում` Ասատրյանը վարչապետին նվիրած հեծանիվը հավաքել էր ինքնուրույն և ներկել հայկական դրոշի գույներով։

Премьер-министр Никол Пашинян посетил международную школу UWC Dilijan College (26 мая 2018). Дилижан - Sputnik Արմենիա
Փաշինյանը չդիմացավ ու հեծանիվ նստեց Դիլիջանում

Փաշինյանի եթերից նույնիսկ մեկ ժամ չէր անցել, երբ սոցցանցերում իսկական «հեծանվային» ֆլեշմոբ սկսվեց։ Օգտատերերը զանգվածային կերպով սկսեցին լուսանկարներ հրապարակել, որոնք վկայում էին առողջ ապրելակերպին և Փաշինյանի մեթոդաբանությանն իրենց հակվածությունը։

«Փոխիր կյանքդ հեծանիվի միջոցով։ Այո, դա տեղի ունեցավ։ Երբ կոտրվեցին որոշ կարծրատիպեր ու մի օր ՀՀ վարչապետը որպես փոխադրամիջոց ընտրեց հեծանիվը», – գրված է վերոնշյալ ակումբի Facebook–ի էջում։

Վարչապետի նախաձեռնությանը միացան նաև մի շարք հայտնիներ։ Դերասան, երգիչ և շոումեն Արամ MP3–ը, օրինակ։ Նրա հետ կապված զվարճալի դեպք եղավ։ Մի քանի տարի առաջ Արամը մի ֆիլմում էր նկարահանվում, որտեղ նախագահը հեծանիվով է շրջում։ Փաշինյանի երեկվա ակցիայից դատելով, ֆիլմը «մարգարեական» էր։ Երգչի Facebook–ի էջում այդ ֆիլմից մի հատված են հրապարակել` «Եկավ այդ օրը» գրառմամբ։

Մի խոսքով, սեպտեմբերի վերջին օրը բավական ուրախ էր։

Եթե կտրվենք ֆլեշմոբային իրողությունից, ապա մեր առջև ավելի հոռետեսական պատկեր է բացվում։ Ճանապարհային երթևեկության վիճակն այստեղ այնպիսին չէ, ինչպիսին կցանկանայինք, որ լիներ։ Եվ հեծանվորդներին այդ պատկերում տեղավորվելն այսօր ոչ միայն դժվար է, այլև վտանգավոր կյանքի համար։ Պատճառը պարզ է. Երևանում հեծանիվի համար նախատեսված ճանապարհներ չկան։ Մի շարք եվրոպական, ինչպես նաև ասիական քաղաքներում, հեծանիվների համար հատուկ գծանշած ճանապարհներ կան։

Велосипед Никола Пашиняна - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն աշխատանքի է գնում հեծանիվով. տեսանյութ, լուսանկարներ

Իսկ մեզ մոտ միայն հետիոտների համար նախատեսված նեղ ճամփեզրով երթևեկելը անհարմար է, միշտ հետիոտնին վրաերթի ենթարկելու վտանգ կա։ Հեծանվորդները  վտանգավոր են հատկապես երեխաների համար։ Երկականի «նժույգի» ոչ բոլոր հեծյալները կկարողանան շրջանցել կամ ժամանակին արգելակել` ուրախ ու անհոգ ճամփեզրով անցնող երեխային տեսնելով։

Երթևեկելի գոտի դուրս գալու դեպքում էլ արդեն վտանգի տակ է հայտնվում հեծանվորդը։ Կարող են պարզապես վրաերթի ենթարկել, քանի որ վարորդը ևս մարդ է, որը կարող է սխալ հաշվարկել իր մանևրումների հնարավորությունները։

Բացի այդ՝ անկանոն երթևեկությունը, որը հղի է մի շարք անկանխատեսելի իրավիճակներով և խելահեղ մանևրումներով, որն անում են «լիխաչները», ևս մեկ գլխացավանք՝ անմեղ հեծանվորդների տեսքով, չի հանդուրժի։

Նոր մշակույթ մտցնելու Փաշինյանի գաղափարը արժե ողջունել։ Երևանը պարզապես խեղդվում է ավտոմեքենաների առատությունից, նրանց քանակն օրեցօր աճում է։ Եվ որպես կանոն` քաղաքում հսկայական խցանումներ են առաջանում, որոնք այսօր նույնիսկ ցերեկային ժամերին չեն դադարում։

Նման պայմաններում հեծանիվի անցնելը կարող էր մայրաքաղաքի փողոցները բեռնաթափելու հարցում լուծումներից մեկը լինել։ Սակայն վերոնշյալ իրավիճակը դեռ թույլ չի տալիս դրական հանգուցալուծում ակնկալել։ Իսկ դա նշանակում է, որ ֆլեշմոբից բացի կառավարությունը և անձամբ Փաշինյանը ստիպված  պիտի լինեն ջանքեր գործադրել փողոցի երթևեկությունը բարելավելու և համապատասխան պայմաններ ստեղծելու համար։

Քանի դեռ դա չի արվել, բոլոր այդ ակցիաներն ու առավոտյան հեծանվային արշավները միայն ժամանակավոր արդյունք կունենան` Facebook–ում ժամանակավոր էյֆորիայի տեսքով։

Լրահոս
0