ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. ՀՀԿ-ականները խոսելով փողոցային պայքարի իրենց պատրաստվածության մասին՝ նկատի ունեն հանրահավաք կազմակերպելու մտադրությունը: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
«Որոշ ՀՀԿ-ականներ համոզված են, որ ի պաշտպանություն գործող խորհրդարանի՝ իրենք կարող են հանրահավաք կազմակերպել ցույց տալու համար, որ ներկա խորհրդարանը ևս ունի հանրային աջակցություն և լեգիտիմություն»,- նշված է հոդվածում:
Ըստ թերթի` ՀՀԿ-ականները մտադիր են այդ հանրահավաքը կազմակերպել հոկտեմբերի 15-ին:
«Միայն թե դժվար է պատկերացնել, թե բացի ՀՀԿ-ական պատգամավորներից և նրանց ընտանիքի անդամներից, էլ ով կմասնակցի այդ հանրահավաքին և ինչ զավեշտալի միջոցառում կստացվի արդյունքում»,-եզրափակում է պարբերականը։