00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքին կոնկրետություն է պետք. Թրամփին «թավշով» չես գայթակղի

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян, Президент и Первая леди США Дональд и Меланья Трамп перед ужином стран-партнеров НАТО (11 июля 2018). Брюссель
Премьер-министр Армении Никол Пашинян, Президент и Первая леди США Дональд и Меланья Трамп перед ужином стран-партнеров НАТО (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարցը, թե երբ կկայանան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահների հետ, մեծ հետաքրքրություն է առաջացնում հայ հասարակության մոտ, նշանակում է` նաև լրատվամիջոցների։ Հետաքրքրության առկայությունը հասկանալի է, քանի որ գերտերությունների առաջնորդների հետ հանդիպումները միշտ նշանակալի են, բայց պե՞տք է արդյոք շտապել։

ԱՄՆ–ի և Ռուսաստանի առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպման հավանականությունն այսօր ակտիվորեն քննարկվում է Հայաստանում։ Եթե Թրամփի դեպքում անհամբերությունը հասկանալի է. եթե հանդիպումը կայանա, կդառնա  նոր հայկական իշխանության և ամերիկյան նախագահի առաջին պաշտոնական հանգամանալից բանակցությունը, իսկ Ռուսաստանի նախագահի հետ Փաշինյանը բազմիցս հանդիպել է, այդ թվում` աշխատանքային և պաշտոնական այցերի ժամանակ։

Торжественный марш миротворческой бригады ВС Армении - Sputnik Արմենիա
Ինչպես է Հայաստանի սիրիական առաքելությունը փոխելու երկրի ընկալումն աշխարհում

Հավանաբար, ինչ–որ առումով արձագանքելով հասարակության սպասումներին, Հայաստանի ԱԳՆ–ը մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի շուրթերով օրերս հայտարարվեց, որ «նման հանդիպումը տեղի չի ունեցել ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ ԱՄՆ–ի նախագահի հագեցած օրակարգի պատճառով»։ Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, հավելել է Բալայանը։

Փորձենք հաղթահարել ոչ մեծ զարմանքը, որն առաջանում է Հայաստանի վարչապետի այնքան հագեցած օրակարգով, որ դժվար է «պատուհան» գտնել ԱՄՆ–ի նախագահի հետ հանդիպելու համար և հաշվի կառնենք, որ Դոնալդ Թրամփը, ինչպես հավաստիացնում է Հայաստանի ԱԳՆ–ը, նույնպես նարդի չի խաղում իրենց բակում։ Նախապատրաստական աշխատանք տարվում է, և դա լավ է։

Նախօրեին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը կարծիք է հայտնել, որ Պուտինի այցը Երևանը, հավանաբար, կկայանա 2019թ–ի սկզբին, և դա լիովին համընկնում է ավելի վաղ հայկական կողմի հնչեցրած պաշտոնական հայտարարության հետ, որի համաձայն Պուտինի այցը Երևան ծրագրվում է ընթացիկ տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։

Պուտինը և Փաշինյանը սեպտեմբերի 28–ին հանդիպել են Դուշանբեում և, ամենայն հավանականությամբ, նրանք առաջիկա ամիսներին զրույցներ կունենան, թեև կարճ, բայց դրանք թույլ կտան կարծիքներ փոխանակել կարևորագույն հարցերի շուրջ։

Никол Пашинян и Владимир Путин в Будапеште - Sputnik Արմենիա
Փաշինյանն ու Պուտինը ժեստերով խոսելու վարպետություն են ցուցադրել. տեսանյութ

Յուրաքանչյուր զրուցակցի համար ցանկացած խոսակցություն առաջին հերթին կարևոր է նրանով, որ նա փորձում է լսված լինել և ինչ–որ էական բան լսել։ Ի՞նչ կարող է այսօր ասել Փաշինյանը, առաջին հերթին, Թրամփին (քանզի Պուտինի հետ մի քանի անգամ զրուցել է), և ի՞նչ է նա ցանկանում լսել Սպիտակ տան տիրոջից։

Հնարավոր է, որ հայկական կողմը գիտակցաբար «առանց շտապելու աճապարո՞ւմ» է` այդ հանդիպումների կոնկրետ ամսաթիվը որոշելու համար։ Չէ՞ որ Փաշինյանը Թրամփին չի պատմի հայկական «թավշյա հեղափոխության» անգնահատելի (կամ չգնահատված) դերի մասին մոլորակի ճակատագրում. այդ պատմություններն արդեն բազմիցս հնչել են ամենատարբեր միջազգային հարթակներից։

Նշանակում է՝ պետք են ոչ թե տեսական հաշվետվություններ, այլ կոնկրետություն։ Թրամփը գործարար է և նա կարող է կորցնել թեմայի նկատմամբ հետաքրքրությունը՝ բիզնես պլանով չամրապնդված  ընդհանուր տեսական դատողություններ լսելով։ Իսկ ի՞նչ կոնկրետություն կարող է ներկայացնել Հայաստանը՝ հաշվի առնելով անհամբերությունը, որով նոր իշխանությունները ցանկանում են անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Պատասխանն ակնհայտ է. ցանկացած կոնկրետություն կարող է հայտնվել միայն այն ժամանակ, երբ պաշտոնապես կլինեն այդ ընտրությունների արդյունքները։

Митинг на площади Республики (2 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ընտրություններն ու դրանց հեռանկարը. հանրահավաք և նոր խորհրդարան կլինի

Եվ դա հիանալի հասկանում են թե՛ Թրամփը, թե՛ Պուտինը։ Աշխարհում, այդ թվում` դաշնակիցների մոտ հայկական «թավշյա հեղափոխության» նկատմամբ վերաբերմունքն առայժմ սպասողական է և մի քիչ զգուշավոր, և պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի խոսքերից։ Նա ընդամենը «ֆանտաստիկ օրինակ» է անվանել խաղաղ իշխանափոխությունը։ Անկեղծ ասած, ամենայն հարգանքով հանդերձ, Անտոնիու Գուտերեշն ամենաազդեցիկ քաղաքական գործիչը չէ։

Հայաստանում, Երևանում ապրողներիս համար են ավագանու ընտրությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում և լուրջ նշանակություն ունեն։ Երևանի քաղաքապետի անունը, սակայն, հազիվ թե հետաքրքրի մյուս երկրների առաջնորդներին, առավել ևս՝ այս աշխարհի հզորներին։

Մեկ այլ բան է խորհրդարանը. երբ այն ձևավորվի, արդեն ավելի հասկանալի կդառնա, թե ում հետ պետք է շփվեն արտաքին խաղացողները։

Թե չէ նոր իշխանության ներկայացուցիչները հնչեցնում են մարդկանց փողոց դուրս բերելու հնարավորությունը` հիմա արդեն ոչ թե նախկին ռեժիմից հրաժարվելու, այլ հենց իրենց լիակատար ձևակերպելու համար։ Իսկ եթե իրադարձությունները կրկին ծավալվեն փողոցներում և հրապարակներում, ապա դեռ հայտնի չէ, թե պարոն Գուտերեշը հիմք կունենա՞ խոսել երկրորդ «ֆանտաստիկ օրինակի» մասին։

Լրահոս
0