00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է Հայաստանի սիրիական առաքելությունը փոխելու երկրի ընկալումն աշխարհում

© Sputnik / Asatur YesayantsТоржественный марш миротворческой бригады ВС Армении
Торжественный марш миротворческой бригады ВС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ակտիվ, նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը համապատասխանում է համաշխարհային հանրության ընկալման մեջ երկրի պատկերի փոփոխման տրամաբանությանը:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Մարդասիրական զորախմբին Սիրիա ուղարկելու որոշումն արդարացված է։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Փորձագետի խոսքով` արաբական հանրապետությունում մարդասիրական առաքելությանը մասնակցելը վկայում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որակակակն տեղաշարժ կա։

«Հայաստանն իր համար նոր իմիջ է ստեղծում։ Երկիրը գործնականում է ապացուցում, որ մարդասիրական արժեքները և հայրենակիցներին օգնելն իր համար առաջնային է։ Սիրիական առաքելությանը մասնակցելը նշանակում է դուրս գալ վերջին տարիների դիվանագիտության սովորական շրջանակից», — ասաց Սաֆրաստյանը։

Արևելագետի կարծիքով` Հայաստանի ակտիվ, նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը համապատասխանում է համաշխարհային հանրության ընկալման մեջ երկրի պատկերի փոփոխման տրամաբանությանը:

Փորձագետն այդ առումով պատահական չի համարում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի վերջին հայտարարություններից մեկը։ Գուտերեշն ասել էր. «Մենք վերջերս ունեցանք իշխանությունը խաղաղ փոխանցելու ֆանտաստիկ օրինակ, որը տեղի ունեցավ Հայաստանում: Ֆանտաստիկ օրինակ է, ինչի շնորհիվ պատճառներ կան հավատալու, որ նոր սերունդն ընդունակ կլինի ավելի լավ որոշումներ կայացնել, քան իմ սերունդը»։

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Սիրիա կմեկնեն մոտ 100 զինվորական. Տոնոյան

Սաֆրաստյանի խոսքով` Հայաստանն առաջին անգամ է հիշատակվում ոչ թե որպես Ցեղասպանություն վերապրած երկիր, այլ պետություն, որտեղ երիտասարդները կարող են իշխանափոխության հասնել խաղաղ ճանապարհով և առանց արյուն թափելու։

«Հայաստանը նոր կերպար է ստանում համաշխարհային հանրության ընկալման մեջ։ Կարծում եմ, որ հայկական դիվանագիտությունը պետք է այդ հանգամանքն օգտագործի, ակտիվ աշխատի Հայաստանի այդ նոր կերպարի կապիտալացման համար», — ավելացրեց նա։

Փորձագետը նշեց, որ եթե մի քանի ամիս առաջ ոչ ոք չէր հասկանում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների էությունը, ապա այժմ Երևանի գործընկերներն ավելի ադեկվատ են սկսել ընկալել այդ գործընթացների էությունը։

Նշենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սեպտեմբերի 25-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում, հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել Սիրիայում իր մարդասիրական առաքելությունը, որն ուղղված կլինի այդ երկրում հայ համայնքի կարիքներն ապահովելուն։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիա կմեկնեն 100 զինվորական` բժիշկներ, սակրավորներ, ինչպես նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմը։

Լրահոս
0