ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Միկրոնեզիայի Տրուկ կղզի ուղևորվող Պապուա Նոր Գվինեայի Air Niugini ազգային ավիաընկերության ուղևորատար Boeing 737-800-ը արտակարգ վայրէջք է կատարել ջրի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Pacific Daily News տեղի պարբերականին։
An Air Niugini Boeing 737 has crashed in Chuuk after it overshot the runway at Weno International Airport.https://t.co/IE00l3ydKS pic.twitter.com/OgSEKAJFy9
— Airways Magazine (@airwaysmagazine) 28 сентября 2018 г.
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտ։ Օդանավը վայրէջք է կատարել ջրի վրա` թռիչքուղուց մոտ 150 մետր հեռավորության վրա։
Հայտնում են, որ ինքնաթիռում 36 ուղևոր և անձնակազմի 11 անդամ է եղել։ Պաշտոնական տվյալների համաձայն, ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել։