ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Տաջիկստանում, և նրանց միջև խոսակցություն է եղել։ ՀՀ վարչապետն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Դուշանբեում իմ ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցավ խոսակցություն: Մանրամասները կպատմեմ Երևան վերադառնալուց հետո»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով Տաջիկստան է մեկնել Նյու Յորքից։ Դուշանբեում նա մասնակցում է ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստին։ Փաշինյանը Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 29-ին։