ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ին` Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Սեպտեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 01-02-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ը 5-6 աստիճանով կբարձրանա։ Հոկտեմբերի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նույնքան կնվազի: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ:
Երևան քաղաքում սեպտեմբերի 28-30-ը, հոկտեմբերի 01-02-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: