ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը հրամանագիր ստորագրել, որի համաձայն, 2019 թվականի հունվարի 1-ից այլևս չի տրամադրվելու անվճար էլեկտրաէներգիա, գազ, խմելու ջուր և աղ, հաղորդում են ռուսական ԶԼՄ–ները։
«Հավանություն տալ Թուրքմենստանում սոցիալական արտոնությունների տրամադրման համակարգի հետագա կատարելագործման վերաբերյալ Թուրքմենստանի տեղական խորհուրդների նիստերի մասնակիցների առաջարկություններին եւ 2019 թվականի հունվարի 1-ից Թուրքմենստանի բնակչությանը էլեկտրաԷներգիայով, գազով, խմելու ջրով եւ կերակրի աղով ապահովել վճարովի հիմունքներով՝ արտոնյալ գներով»,-ասված է հրամանագրում:
Թուրքմենստանում էլեկտրականությունը, գազը և ջուրն անվճար Էին, բայց սպառման լիմիտի շրջանակներում: Դրանից ավելի ծախսվածը ենթակա Էր վճարման, բայց այնքան ցածր գնով, որ համարվում էր խորհրդանշական:
Հաջորդ տարվա սկզբից երկրի քաղաքացիները պետք է վճարեն կոմունալ ծառայությունների համար, բայց արտոնյալ սակագներով։
Բնակչության համար բնական գազի, էլեկտրաէներգիայի, ջրի ու կերակրի աղի անվճար տարիֆները Թուրքմենստանում սահմանվել Էին 1993 թվականին երկրի առաջին նախագահ Սաֆարմուրադ Նիազովի կողմից։