00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կասպից ծովի երկարատև բաժանումը. ով ինչ ստացավ դրանից, և ինչ կապ ունի Հայաստանը

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցV Каспийский саммит в Актау, Казахстан
V Каспийский саммит в Актау, Казахстан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական դիվանագիտությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի բոլոր այն գործընթացներին, որոնցում այսպես թե այնպես ներառված են դաշնակցային Ռուսաստանը և բարեկամական Իրանը։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Կասպից ծովի վերաբերյալ կոնվենցիան ստորագրելն իսկապես պատմական, բեկումնային իրադարձություն է, բայց այն չի վերացնում Կասպիական ավազանի առանցքային խնդիրների վերաբերյալ տարաձայնությունները։ Այս կարծիքն ունեն այն փորձագետները, որոնց հետ զրուցել է Sputnik Արմենիան։

Մասնավորապես, Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի խոսքով` պահպանվում են Իրանի և Ադրբեջանի միջև հակասությունները։

Президент России Владимир Путин на церемонии совместного фотографирования глав государств-участников V Каспийского саммита в Актау - Sputnik Արմենիա
«Կասպից հնգյակ» երկրների նախագահները ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր են կնքել

Փորձագետը նշեց, որ Իրանում կոնվենցիան ստորագրելու վերաբերյալ արձագանքը երկակի է։ Մի կողմից, կան համաձայնագրի կողմնակիցներ, որոնք պնդում են, որ անցած 20 տարիների ընթացքում բարդ բանակցությունների արդյունքում կողմերը կարողացել են հանգել ինչ-որ փոխըմբռնման։

«Բայց կա նաև տեսակետ, որի համաձայն` Թեհրանը չպետք է շտապի Ադրբեջանի հետ տարածքային ջրերը կիսելու հարցում։ Այս տեսակետի կողմնակիցները նշում են, որ Իրանը ժամանակին սխալ է թույլ տվել Պարսից ծոցի տարածքային ջրերը Բահրեյնի հետ կիսելու ժամանակ։ Ամեն դեպքում պետք է փաստել, որ Կասպից ծովը դեռ բաժանված չէ Թեհրանի և Բաքվի միջև։ Բաժանման սկզբունքները կան, բայց դրանք դեռ պետք է իրագործել գործնականում», — նշեց Ոսկանյանը։

Ոսկանյանի խոսքով` համաձայնագրում մի կարևոր հանգամանք կա, որը վերաբերում է Կասպից ծովի ապառազմականացմանը երրորդ ոչ տարածքաշրջանային երկրների կողմից, ինչը կարևոր է Իրանի շահերի տեսանկյունից։ Թեհրանը միշտ անհանգստություն է ունեցել, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում կարող են տեղակայվել հակաիրանական ուժեր։ Հիմա այդ սպառնալիքը վերանում է։

Համաձայնագրի ստորագրումը, անշուշտ, ուղղակի կապ չունի Հայաստանի հետ։ Բայց, Ոսկանյանի խոսքով, հայկական դիվանագիտությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի բոլոր այն գործընթացներին, որոնցում ներգրավված է Իրանը։ Ի դեպ, խոսքը վերաբերում է և՛ Կասպից ծովին, և՛ Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները։

«Կոնվենցիան ստորագրողներն են Երևանի դաշնակիցները ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում` Ռուսաստանը և Ղազախստանը, Հայաստանի բարեկամ պետությունները` Իրանը և Թուրքմենստանը, ինչպես նաև բացահայտ թշնամական Ադրբեջանը։ Եվ անփութություն կլիներ այդ իրադարձությանն ուշադրություն չդարձնելը», — հավելեց Ոսկանյանը։

Вице-спикер НС Эдуард Шармазанов во время специального заседания парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաքուն հարաբերություններ է հաստատում մեր դաշնակիցների հետ, մենք ապակայունացնում ենք դրանք

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի ղեկավարների հանդիպումը, որի արդյունքում ստորագրվել է տարածաշրջանի համար պատմական փաստաթուղթ՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր: Դրա շուրջ աշխատանքները տարվել են 22 տարի:

Փաստաթղթի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակն ու ընդերքը բաժանվելու են հարևան պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

Հայաստանում մի շարք քաղաքական գործիչներ կոնվենցիայի ստորագրումը որոշակի տագնապով են ընդունել։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանի կարծիքով` Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցավ, և նա կարող է առավել մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը և առավել մեծ քանակությամբ էներգակիրներ արտահանել ապագայում։

Մեր զրուցակիցները, սակայն, տագնապալի ազդանշաններ չեն տեսնում։ Այսպես, Կենտրոնական Ասիայի և Միջին Արևելքի հարցերով հայտնի փորձագետ Ալեքսանդր Կնյազևի կարծիքով` Ադրբեջանը կոնվենցիայից նույնքան է ստանում, որքան մնացածը։

«Իրավական կողմից բացի, կոնվենցիան ևս մեկ կարևոր նշանակություն ունի։ Դա առաջին խոշոր գլոբալ նախադեպերից է, երբ բոլոր կողմերը ստիպված են եղել գնալ որոշակի զիջումների։ Չի կարելի ասել, որ այն բխում է մի երկրի շահերից։ Այն ձեռնտու է բոլորին։ Իսկ առանձին երկրների եսասիրական ձգտումները, իհարկե, կխափանվեն», — նշեց Կնյազևը։

Пресс-конференция Константина Косачева и Армена Ашотяна (13 марта 2018). Ереван - Sputnik Արմենիա
Աշոտյանն ահազանգում է. տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններից դուրս ենք մնում

Փորձագետը կարծում է, որ կոնվենցիան չի լուծում այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Կասպից ծովում։ Փաստաթղթի նշանակությունը միայն այն է, որ իրավական հիմք է ստեղծում, և դրա հիման վրա հետագայում կլուծվեն վիճելի հարցերը։

«Այն չի լուծում տարածքային վեճերը, չի լուծում հարցն այն մասին` կարելի է կամ չի կարելի գազատարներ ու ինչ-որ ուղիներ կառուցել։ Այդ թվում` Թուրքմենիայից Ադրբեջան Տրանսկասպիական գազատարը` Թուրքիայի տարածքով Եվրոպա առաքելով։ Կոնվենցիան հարցը թողնում է այն երկրների լուծմանը, որոնց տարածքներով գազատարը պետք է անցնի», — ասաց Կնյազևը։

Փորձագետը կասկածում է, որ Տրանսկասպիական գազատարի նախագիծը կիրագործվի։ Դրան խանգարում են Բաքվի և Աշխաբադի վիճելի հարցերը, նախագծի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեն նաև Մոսկվան ու Թեհրանը։

Բանն այն է, որ կոնվենցիայում լրացուցիչ արձանագրություն կա, որի համաձայն` շինարարությունը պետք է դիտարկի հնգակողմ համաժողովը, և երկրները միասին պետք է որոշեն, թե տալիս են արդյոք իրենց համաձայնությունը գազատարի շինարարության վերաբերյալ։

Չնայած տարաձայնությունների պահպանմանը` Կնյազևը հակված չէ նվազեցնել փաստաթղթի նշանակությունը։ Այդպես համաձայնագրի կողմերը սովորում են նրան, որ կասպիական հարցերը պետք է լուծել կասպիական ձևաչափում` առանց ինչ-որ երրորդ երկրներ ներգրավելու։ Մասնավորապես, դա վերաբերում է Թուրքմենստանին և Ադրբեջանին։

Լրահոս
0