00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զա՞գս», թե՞ դատարան. ո՞ր տարբերակին է կողմ արդարադատության նախարարը

CC BY-SA 2.0 / ReflectedSerendipity / Wedding cakeУкрашение свадебного торта
Украшение свадебного торта - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամուսնալուծության գործերը խանգարում են դատարանների աշխատանքին։ Արդարադատության նախարարությունն առաջարկում է բաժանվել առանց դատարանի։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Ընտանեկան օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ արդարադատության նախարարության առաջարկին։

Առաջարկը հետևյալն է` ամուսնալուծվելու համար դատարան գնալը պարտադիր չէ, եթե ամուսինները երկուսն էլ համաձայն են, չունեն երեխաներ և փոխադարձ նյութական պահանջներ, կարող են ամուսնալուծվել միայն ՔԱԳՎ–ում (զագս) դիմում ներկայացնելով ու իրենց ամուսնությունը խզելով, ճիշտ այն կարգով, որով ամուսնացել են։

Семейная пара - Sputnik Արմենիա
Հայաստանում կհեշտացնեն ամուսնալուծության ընթացակարգը

Իր այս առաջարկը Արդարադատության նախարարությունը հիմնավորում է դատարանները բեռնաթափելու ցանկությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Նախարարի խոսքով`ամուսնալուծությունների գործերը ոչ այնքան քանակական, որքան ժամանակային բարդություններ են հարուցում դատարանների աշխատանքում։

«Գուցե ինքնին դրանք շատ մեծ ծավալ չեն կազմում այլ գործերի մեջ, բայց տեխնիկական խնդիրներ են առաջացնում, քանի որ մեկ ամսվա ընթացքում լուծում պահանջող խնդիրներ են։ Իսկ դատարաններն այլ գործերով այն աստիճան ծանրաբեռնված են, որ դրանք դառնում են խոչընդոտ այլ գործերի համար»,– ասաց Զեյնալյանը։

Նախարարի խոսքով` սա այն քայլերից է, որ պետք է անել դատական համակարգն ավելի մատչելի դարձնելու համար։

Ինչ վերաբերում է հայաստանյան ամուսնալուծությունների վիճակագրությանը` այն վերջին մի քանի տարիների ընթացքում քիչ է փոխվել։

Այսպես` եթե 2014 թվականին ամուսնալուծվել է 4496 ընտանիք, ապա 2015 թվականին դրանց թիվը եղել է 3669, 2016թ.–ին` 3648, 2017թ–ին` 3940։

Հետաքրքրական է, որ բոլոր տարիներին ամուսնալուծության ամենաբարձր ցուցանիշով միշտ աչքի է ընկել Լոռու մարզը։ Իսկ ամենաքիչ ամուսնալուծությունները գրանցվում են Տավուշի և Գեղարքունիքի մարզերում:

Ի դեպ` հայ ընտանիքներն, ըստ նույն պաշտոնական վիճակագրության, ավելի հաճախ ամուսնալուծվում են 20 և ավելի տարիների համատեղ կյանքից հետո կամ համատեղ կյանքի առաջին 1-4 տարիների ընթացքում։

Լրահոս
0