«Արցախի Մարդու իրավունքի պաշտպանի հետ մեր համատեղ աշխատանքի և նրա ջանքերի շնորհիվ էր, որ կարողացանք նոր մակարդակի վրա դնել իրավապաշտպան աշխատանքը և ցույց տալ, որ տարածքի քաղաքական կարգավիճակը չպետք է ոչ մի նշանակություն ունենա մարդու իրավունքների պաշտպանության համար»,–ասում է Թաթոյանը։
Նրա խոսքով`Արցախի ՄԻՊ–ի շնորհիվ էր նաև, որ միջազգային ասպարեզում ունեցանք լուրջ ներկայություն` և՛ ասուլիսներ, և՛ հանդիպումներ։ «Չնայած Ադրբեջանը միշտ խանգարում էր, բայց կապ չունի։ Իրավունքների պաշտպանությունը միշտ առաջնային է։ Ցավում եմ, որ միջազգային կառույցները դրսևորում են միակողմանի մոտեցում և մարդու իրավունքների տեսանկյունից պատշաճ գնահատականի չեն արժանացնում։ Բայց մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել»,–ընդգծում է Թաթոյանը։
Նա նշում է, որ ամեն ինչ պետք է անել, որ Արցախը ժողովրդավարության տեսանկյունից ճանաչելի դարձնել աշխարհին։ «Չափազանց արդիական հարց է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, այդ թվում նաև նրանց կյանքի և առողջության իրավունքի պաշտպանությունը»,–ասում է ՀՀ ՄԻՊ–ը։