ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Արարատ-Արմենիա» ակումբի ղեկավարությունը հեռացրել է գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյին:
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ պատճառն անբավարար արդյունքներն են:
Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է «Արարատ-Արմենիա-2»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը:
Նոր մարզչի անունը հայտնի կդառնա մեկ շաբաթվա ընթացքում:
Սկրիպչենկոն այդ պաշտոնը ստանձնել էր օգոստոսի սկզբին։
Հիշենենք, որ նա իր Ֆուտբոլային կարիերան սկսել է 1992 թվականին. հանդես է եկել ռուսական և բելառուսական մի շարք անվանի ակումբներում: Եղել է Բելառուսի երիտասարդական և ազգային հավաքականների անդամ:
Մարզչական կարիերան սկսել է 2008 թվականից՝ Բելառուսի «ԲԱՏԵ» ակումբում:
2011-2013 թվականներին եղել է բելառուսական «Մինսկ» ակումբի գլխավոր մարզիչը և 2013 թվականին ակումբի հետ նվաճել է Բելառուսի Գավաթը:
Գլխավորել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի «Ուրալ», «Կռիլյա Սովետով» և «Անժի» ակումբները: Նրա գլխավորությամբ Ուրալը զբաղեցրել է Ռուսաստանի առաջնության 8-րդ հորիզոնականը, ինչը համարվում է ակումբի պատմության մեջ լավագույն ցուցանիշը:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի «Անժի» ակումբի գլխավոր մարզիչը: