ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը հերթական անակնկալն է մատուցել աշխարհահռչակ կնոջը` Սերենա Ուիլյամսը։
Նա Instagram լուսանկար է հրապարակել, որում կնոջ հետ զվարճանում են կարաոկեում։
«Շնորհավորում եմ իմ սիրելի կարաոկե-ընկերակցին, թեև մեզ հազարավոր մղոններ են բաժանում։ Մենք կարող ենք լեգենդար երգիչներ լինել։ Սա ևս մի մանրուք է, որը ստիպում է ամեն օր մի փոքր ավելի շատ սիրել քեզ»- գրել է Օհանյանը` շնորհավորելով կնոջ ծննդյան օրը։
Նրա գրառումը ոգեշնչել է 54 հազար բաժանորդի, որոնք սեղմել են «հավանության» կոճակը։
Շատերը միացել են շնորհավորանքին։
Նշենք, որ Սերենան երբեք չի նշում իր ծննդյան օրը, որովհետև նա «Եհովայի վկա» է։
Ալեքսիս Օհանյանն ու նրա կինը` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը, ծնող են դարձել 2017թ-ի սեպտեմբերի 1-ին. Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում 3 090 գրամ քաշով ծնվել է նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան։
Երեխայի ծնվելուց հետո նա վերադարձել է թենիս։