00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
3 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
40 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:45
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է հայաստանյան խորհրդարանի ընդդիմությունը. քննիչ հանձնաժողովը պարզեց` «Ելքը»

© Sputnik / Aram NersesyanДепутат от фракции "Елк" Ален Симонян на внеочередном заседании НС (19 июня). Еревaн
Депутат от фракции Елк Ален Симонян на внеочередном заседании НС (19 июня). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում այսօր թեժ քննարկում ծավալվեց, թե որ խմբակցություններն են ընդդիմություն։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Ո՞վ է հայաստանյան գործող խորհրդարանի ընդդիմությունը։ Այս հարցի շուրջ խորհրդարանական քաղաքական ուժերն այսօր շուրջ 40 րոպե քննարկում անցկացրին։

Слесарь-сборщик Государственного электротехнического завода ВЭФ - Sputnik Արմենիա
«Ալո, մենք ձեզ ենք փնտրում». ինչպե՞ս էին պայքարում «գաղտնալսումների» և լրտես սարքերի դեմ

Բանավեճի պատճառը քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելն էր։ Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հիշեցրեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ տեղակալը պետք է ընդդիմության ներկայացուցիչ լինի. «Հարց է առաջնում՝ ո՞վ է ընդդիմությունը ԱԺ-ում այսօր», — ասաց Կոստանյանը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ընդգծեց, որ իրենց խնդիրը չէ որոշել, թե ով է ընդդիմությունը՝ առաջարկելով տեղակալին նշանակել «Ելք» խմբակցությունից։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նկատեց` Հայաստանում ստեղծված իրավիճակում դասական իմաստով մաքուր ընդդիմություն գոյություն չունի, և նա առաջարկեց` քանի որ նախագահը ՀՀԿ-ից է, տեղակալ նշանակել ՀՅԴ-ից կամ «Ելք» խմբակցությունից:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ կարծիք հայտնեց, որ ընդդիմություն պետք է համարել նրանց, ովքեր ԱԺ ձևավորման ժամանակ իրենց հայտարարել էին ընդդիմություն, և առաջարկեց հանձնաժողովի տեղակալ նշանակել «Ելքի» պատգամավորներից որևէ մեկին։

Пресс-конференция глав СНБ и ССС Артура Ванецяна и Сасуна Хачатряна (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Պատրաստ եմ պատասխան տալ իմ ամեն բառի համար». Վանեցյան

Ի վերջո, երկար բանավեճերից հետո հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

Դրանից հետո Քննիչ հանձնաժողովը հայտարարեց ընդմիջում, իսկ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը բոլորին հրավիրեց իր աշխատասենյակ` աշխատակարգային հարցերի քննարկման։

Հիշեցնենք` սեպտեմբերի 11-ին հայաստանյան մամուլում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցը, որտեղ պաշտոնյաները խոսում էին Մարտի 1-ի քրեական գործով անցնող մեղադրյալների` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցներ կիրառելու և դրանց շուրջ դատավորի հետ ունեցած զրույցի մասին։

Այս փաստով, թեև կա հարուցված քրեական գործ, բայց ՀՀԿ խմբակցության առաջարկով ԱԺ-ում ստեղծվեց քննիչ հանձնաժողով, որը պետք է քննի արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը։

Հանձնաժողովի առաջին նիստը կայացել է սեպտեմբերի 19-ին և տևել 20 րոպե` առանց օրակարգային հարցերի քննարկման։

Լրահոս
0