00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտահերթ ընտրություններ. ի՞նչը կարող է նորից հուսահատեցնել ազգին

© Sputnik / Asatur YesayantsВыборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн
Выборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր իշխանությունն արդեն արել է առաջին քայլը դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ` համոզիչ հաղթանակ տանելով Երևանի ավագանու ընտրություններում։ Հիմա ակնհայտ է, որ «Քաղաքացիական պայմանագրի» և անձամբ վարչապետ Փաշինյանի համար ցանկալի է, որպեսզի ԱԺ ընտրությունները տեղի ունենան հնարավորինս շուտ։

Երևանի ավագանու ընտրություններում հաղթողի հարց ընդհանրապես չի դրվել, դրանց արդյունքը կանխորոշված էր, և այլ արդյունք լինել չէր կարող։ Սակայն նոր իշխանությունում ովքեր գլուխ են հանում թվերից և չեն ղեկավարվում միայն էմոցիաներով, նրանց համար տագնապալի ազդանշան է հնչել։

«Իմ քայլը» դաշինքի (կարդա` ՔՊ կուսակցության) ձայների ճնշող մեծամասնությունն ապահովել է միայն ընտրողների ընդհանուր թվի մեկ երրորդը, այն դեպքում, որ ընտրելու իրավունք ունեցող երևանցիների կեսից ավելին, ընդհանրապես անտեսել է ընտրությունները։ Ի դեպ, սա սպասելի էր, քանի որ վերջին հայտնի հանրահավաքների բազմամարդությունը որոշ առումով ձեռք է բերվել այն մարդկանց հաշվին, ովքեր տարիքի պատճառով դեռ չեն կարող քվեարկել։

Никол Пашинян на предвыборном митинге Айка Марутяна (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանի ընտրությունները` վերադարձ ապագային. ինչ ժառանգություն է ստացել Փաշինյանը

Հավանաբար, հենց այն հանգամանքը, որ ՔՊ–ի համար քվեարկել է քաղաքացիների միայն մեկ երրորդը, ստիպել է վարչապետին խոսել արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու անհրաժեշտության մասին հենց ԱՄՆ–ից` չսպասելով Երևան վերադառնալուն։ Հավանաբար, հենց այդ ընտրությունների նախապատրաստությամբ է ծանրաբեռնված վարչապետի ժամանակացույցը։

Այդ ծանրաբեռնվածությունն այնքան մեծ է, որ հենց այդ պատճառով, ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Փաշինյանը չի կարող հանդիպել ԱՄՆ–ի նախագահի հետ։ Թրամփի ժամանակացույցը նույնպես խիտ է, իհարկե, բայց նա գոնե չպետք է պատրաստվի Կոնգրեսի ընտրություններին։

Բայց դա գործին չի վերաբերում։ Եվ բանն այն է, որ ժամանակը սկսել է աշխատել արտահերթ ընտրությունների գաղափարի դեմ, ամեն դեպքում այնպիսի ընտրությունների, ինչպեսին պատկերացնում է ՔՊ–ը։ Զգացմունքային ֆոնի և էյֆորիայի նվազեցմամբ լիովի բնական գործընթացից բացի առօրյա կյանքը շարունակվում է, որի վրա անմիջական ազդեցություն են ունենում կառավարության գործողությունները։ Միայն բոցաշունչ ելույթներով և հայտարարություններով չես կարող, պետք է անել գործնական քայլեր, իսկ դրանք միշտ չէ, որ ընդունելի են` կախված դրանց ճշտությունից։

Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային այսօր, դրանց արդյունքը նման կլիներ ավագանու ընտրություններին։ Որոշ ժամանակ անց նույնպես, բայց հարցն օդի մեջ թողնելը, օրինակ, մինչև մայիս, արդեն կարող է վտանգավոր լինել։ Աստծո գործերն անքննելի են, իսկ եթե հանկարծ քաղաքական ուժ հայտնվի՞, որը լուրջ մարտահրավեր նետի նոր իշխանություններին։ Մեր նորագույն պատմության մեջ կա նախադեպ, երբ հանկարծակի հայտնված քաղաքական ուժերը, որոնց սկզբից լուրջ չեն վերաբերվել, շատ արագ դարձել են առանցքային խաղացողներ։

Двери Баграмян 26 открылись для граждан (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ընտրություններ հրատապ կարգով. ինչը Փաշինյանին կստիպի արագացնել խորհրդարանի «թարմացումը»

Ինչու մինչև հիմա անհայտ կառույց, որովհետև առկա ուժերից որևէ մեկը դժվար թե կարող է իրական մրցակից դառնալ ՔՊ–ի համար` առանց արմատական փոփոխությունների։ Նույնիսկ «Բարգավաճ Հայաստանը»։ Այս կուսակցությունում վերջին խոսքը Գագիկ Ծառուկյանինն է, իսկ նա միշտ չափազանց զգուշավոր է իշխանությունների հետ հարաբերություններում և, որպես կանոն, փորձում է խուսափել տարաձայնություններից։

Հանրապետականներն ակնհայտորեն պառակտված են, և նույնիսկ եթե Արմեն Աշոտյանը և Էդուարդ Շարմազանովը մնան իրենց սկզբունքային դիրքերում, փաստ չէ, թե նրանց կմիանան խմբակցության մնացած պատգամավորները, որոնք դեռ մեծամասնություն են կազմում ԱԺ–ում։ Ընտրություններն անցկացնելու համար կլինեն խորհրդակցություններ և դրանց արդյունքում շատ հանրապետականներ կարող են եթե անգամ չաջակցել գաղափարին, ապա գոնե չխանգարել դրա իրականացմանը։

Մնացածները չեն կարող ոչ միայն լուրջ, այլ անգամ թեթև ընդդիմություն համարվել, ներեցեք այդքան կտրուկ գնահատականի համար։ Ընդ որում, այս ամենի մեջ մեղավոր են հենց այդ ուժերը, որոնք ընդունակ չեն կամ գիտակցաբար չեն ցանկանում դառնալ իշխանության որակյալ հակակշիռը։

Ուստի, եթե ընտրությունները տեղի ունենան հիմա, ապա նոր խորհրդարանը միակուսակցական կլինի դրանից բխող հետևանքներով։ Մեկ–երկու գրպանային խմբակցություններին, որոնք ԱԺ են անցել «կոմպլեկտի համար», կարելի է հաշվի չառնել. և նման խորհրդարան մոտ 30 տարիների մենք ունեցել ենք Երրորդ հանրապետությունում։

Никол Пашинян на специальном заседании парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ կարգով են կազմակերպվելու ԱԺ արտահերթ ընտրությունները. նորի՞ց հեղափոխություն

Նման պայմաններում, քանի որ բնությունը չի հանդուրժում դատարկություն, ընդդիմության թափուր տեղը կարող է զբաղեցնել այն նորաստեղծ ուժը, որին սկզբից ոչ ոք լուրջ վերաբերվի։

Բայց այստեղ էլ վտանգ կա, քանզի հայտնի չէ, թե ով և ինչպիսի նպատակներով կզբաղեցնի այդ ազատ տեղը։ Իսկ տարբերակները շատ են. օրինակ` կարող են համախմբվել առողջ ուժեր, տարբեր կուսակցությունների սկզբունքային անձինք, ձևավորել նոր կազմակերպություն և փորձել դառնալ կառուցողական ընդդիմություն։ Հաշվի առնելով հայկական մտածողության մեջ ընդգծված անհատականությունը` նման կազմակերպությունը համախմբված և միասնական դարձնելը դժվար է, բայց ցանկության դեպքում հաղթահարելի։

Չի կարելի անտեսել նաև Ռոբերտ Քոչարյանին. նրան արդեն սկսել էին մոռանալ որպես քաղաքական գործչի, բայց հանկարծ, ասես հատուկ, դուրս են բերել ստվերից, լավ գովազդել և այնպիսի պայմաններ դրել, որ հիմա նա ստիպված է վերադառնալ ներքաղաքական դաշտ, նույնիսկ եթե չի ուզում։ Երկրորդ նախագահի շուրջ ստեղծված ֆենոմենը, հավանաբար, կուսումնասիրեն մոտ ապագայում։

Բայց այդ երկու հնարավորությունները հայոց պետականության համար սպառնալիքներ չեն։ Իսկ եթե հանկարծ ընդդիմադիր դաշտը փորձեն զբաղեցնել արմատականները, այդ թվում նրանք, որոնց չի տանջի հարցը` արժե արդյոք զինված մեթոդներ կիրառել անհամաձայնության դեպքո՞ւմ…

Ահա այդ ժամանակ դրությունը կարող է հուսահատության բերել։ Թեկուզ այն պատճառով, որ ոչ մի ընտրություն արդեն պետք չի փրկի։

Լրահոս
0