00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համացանցը չի օգնի. արդյո՞ք ստի դետեկտորին խաբելու ձև կա

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել մեդիապահոցДетектор лжи
Детектор лжи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ռուս քրեագետ-պոլիգրաֆոլոգ Յարոսլավա Կոմիսարովան համոզված է, որ համացանցից հուշում ստանալու օգնությամբ ստի դետեկտորին խաբելու փորձերը դատապարտված են ձախողման։

Երևանում տեղի է ունեցել դատահոգեբանական փորձաքննության հարցերով միջազգային գիտաժողովը, գիտաժողովին մասնակցել է հայտնի ռուս քրեագետ-պոլիգրաֆոլոգ Յարոսլավա Կոմիսարովան։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում նա պատմել է այն մասին, թե ինչ է ստի դետեկտորը և արդյոք հնարավոր է նրան խաբել։

— Պոլիգրաֆը սարք է, որը թույլ է տալիս ստանդարտացված ոլորտ տեղափոխել նուրբ զգացումներն ու հույզերը։ Արդյունքն ապահովում է շարժական հիշողությունը։ Այն, ինչին մարդը ժամանակին դիպչել է ձեռքով կամ տեսել, չի կորչում։

П/к на тему: Будущее театра Джигарханяна. Причины рейдерского захвата? - Sputnik Արմենիա
Ստի դետեկտորը դիմակազերծեց Ջիգարխանյանի նախկին կնոջ ընկերուհուն

Օրինակ` եթե մենք ինչ–որ բան մտցրել ենք համակարգչի մեջ, ապա այդ ֆայլը որևէ տեղ պահպանվում է և այն կարելի է դուրս բերել` գործարկելով որոնողական համակարգը։ Երբ մարդուն ստուգում են ստի դետեկտորները, ապա նրան ուղղված հարցերը կատարում են այդ «որոնողական համակարգի» դերը, որոնք բացահայտում են նրա կյանքի իրադարձությունները։

– Բայց բոլոր դեպքերի համար պոլիգրաֆ օգտագործել հնարավոր չէ։ Այդ դեպքում քրեագետն ի՞նչպես կարող է օբյեկտիվ տեղեկություն ստանալ։

– Վիզուալ դիագնոստիկայի մեթոդով։ Ինչպե՞ս պարզել, արդյոք կարելի է վստահել զրուցակցին, թ՞ե ոչ։ Սկզբում նրա հետ պետք է զրուցել տարբեր թեմաներով, տեսնելու համար, թե ինչպես է նա իրեն պահում սովորական իրավիճակում, երբ վտանգ չի զգում։ Իսկ երբ կհնչեն էմոցիոնալ առումով կարևոր, խնդրահարույց և սպեցիֆիկ հարցեր, ապա զրուցակցի վերաբերմունքը կարող է նկատելիորեն փոխվել։ Ռուս քննիչները մի շարք նման մշակումներ ունեն` ամեն օրվա համար։

– Համացանցը ողողված է հուշումներով, թե ինչպես խաբել ստի դետեկտորին։ Դա հնարավո՞ր է։

– Այն ամենը, ինչ ստեղծվել է մի մարդու կողմից, կարող է գերազանցվել մեկ ուրիշի միջոցով։ Մրցակցություն է։ Ոմանք գործում եմ, ոմանք էլ հակազդման միջոցներ մտածում։ Օրինակ` լայնորեն տարածված է լեզվի ծայրը կծելու հնարքը։ Այդպես ֆիզիոլոգիական ակտիվություն է ստեղծվում, որը տված հարցին արձագանքելու հետ կապ չունի։

Հատկանշական օրինակ բերեմ դակտիլոսկոպիայից (մատնահետքերով հանցագործին գտնելու միջոց)։ Ձեռքի մատների կաշվի «նախշերը» հետքեր են թողնում։ Եթե մարդը փորձում է դրանք փոխել և իրենց վնաս է հասցնում, նրա մոտ սպիներ են առաջանում, որոնք ավելի հեշտ է իդենտիֆիկացնել, քան կաշվի բարդ «նախշը»։ Այդպես է նաև պոլիգրաֆի պարագայում։ Եթե ինչ-որ մեկը համացանցում կարդացել է այս սարքին խաբելու ձևերը և փորձում է դրանք կիրառել, այնքան ոչ պրոֆեսիոնալ է արդյունքը, որ նույնիսկ անփորձ մասնագետը կնկատի դա։

ԱՄՆ–ում ժամանակին հայտնի պոլիգրաֆոլոգ կար, որը որոշել էր մարդկանց սովորեցնել ստի դետեկտորին հակազդելու ձևերը։ Բարդագույն տեխնիկա և հնարքներ էր մշակել, սակայն նրա կարիերան տխուր ավարտ ունեցավ։ Նա ազատազրկվեց, որովհետև սարքին «խաբել» սովորեցնում էր այն մարդկանց, որոնք ուզում էին պետական ծառայության մտնել, իսկ դա արդեն հանցագործություն է։ Ռուսաստանում նույնպես կան մարդիկ, որոնք նման ծառայություններ են առաջարկում։ Լուրջ և երկար ջանքեր գործադրելու պարագայում ինչ–որ մեկը կարող է տիրապետել պոլիգրաֆին խաբելու ձևերին, սակայն համացանցի հուշումը դրա համար բավարար չէ։

Լրահոս
0