ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 24-ից մինչև 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ գազամատակարարման դադարեցման պատճառը Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վերանորոգման և վերականգնողական աշխատանքներն են:
Հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է ժամը 07:00-ից:
Ընկերությունից հայտնում են, որ Հայաստանի սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին: