ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. «Ռեֆորմիստների կուսակցության» Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանն ընտրատեղամաս եկավ որդու ուղեկցությամբ։
Լրագրողների հարցին թե հանուն ինչի է ընտրություն կատարել, Ավետյանը պատասխանեց. «Հանուն կանաչ Երևանի, մաքուր օդի, հանուն երեխաների բարեկեցիկ ապագայի, հանուն իմ ընկերների, հարազատների, երևանցիների»։
Գնահատելով ավագանու ընտրությունների նախընտրական փուլը` Արտակ Ավետյանն ասաց, որ այն անցել է հանդարտ ու հավասարակշիռ մթնոլորտում։
«Դժգոհելու տեղ չունենք, շնորհակալություն լրատվամիջոցներին, որ լուսաբանել են բոլորիս շատ լավ ու հավասար պայմաններով»,– ասաց նա։
Իսկ լռության օրը` սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած դեպքերով Արտակ Ավետյանը, թեև մտահոգված է, բայց չի ցանկանում մեկնաբանել և այդ հարցը թողնում է իրավապահներին։