ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Իլհամ Ալիևը երեկ իր Twitter–ի էջում աննախադեպ ակտիվություն է ցուցաբերել` մեկ մեկի հետևից թվիթ անելով Հայաստանի մասին։
Երևանի ավագանու ընտրությունները սկսելուց մոտ 20 ժամ առաջ նա արդեն կոչ է արել ուսումնասիրել միջազգային դիտորդների արձագանքը։
«Պետք է ուսումնասիրել միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանում վերջին ընտրությունների վերաբերյալ»,–գրել է Ադրբեջանի նախագահը:
International observers’ positive reaction to the recent elections in Armenia should be investigated.
— Ilham Aliyev (@presidentaz) 22 сентября 2018 г.
Նրա աչքերում Հայաստանում ընթացող գործընթացները վտանգավոր են թվում, և նա իր մեղադրական խոսքն ուղղում է միջազգային կազմակերպություններին` անտարբերության համար։
«Ինչու միջազգային կազմակերպությունները չեն արձագանքում Հայաստանում ընթացող վտանգավոր գործընթացներին»,–գրում է Ալիևը:
Why do international organizations not react to the ongoing dangerous processes in Armenia?
— Ilham Aliyev (@presidentaz) 22 сентября 2018 г.
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները ընթանում են այսօր։ Դրանք մեկնարկել են ընդամենը 3 ժամ առաջ։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: