ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի –Sputnik. Չի բացառվում, որ մարտի 1-ի գործով դատավորների դեմ քրեական գործեր հարուցվել։
Այս մասին Արտաշատում ելույթ ունենալիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այս հարցի վերաբերյալ վերջին գործերից մեկով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել։
«Մարտի 1-ի առավոտյան ցուցարարների նկատմամբ իրականացրած գործողություններն անօրինական են ճանաչվել։ Եվ այժմ այն դատավորները, որոնք այն ժամանակ ընդդիմության դեմ վճիռներ են կայացրել, կրկի՞ն պետք է ուսումնասիրեն այս գործերը։ Ամենաքիչը հարցի բարոյական կողմը պահանջում է, որ նրանք հրաժարական տան և ցրվեն տներով։ Եվ չեմ բացառում, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդման հարց է բացվելու», – հայտնեց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին ՄԻԵԴ–ը ՀՀ քաղաքացիների նկատմամբ 3 վճիռ է կայացրել, որոնցից մեկը` Մուշեղ Սաղաթելյանի գործով։ Դատարանը ճանաչել է, որ նրա կալանավորումն ապօրինի է եղել, իսկ քննության ժամանակ նրա դեմ բռնություն են կիրառվել։
2008 թվականին նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվել էին ընդունել ԿԸՀ-ի տվյալներն ու դուրս էին եկել փողոց։ Ցուցարարների դեմ մարտական զենք էր կիրառվել, 10 մարդ մահացել էր։