ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է Իրանում այսօր տեղի ունեցած ահաբեկչության մեղավորներին։ Նրա խոսքով` իրանական Աղվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության համար պատասխանատու են «ահաբեկչության տարածաշրջանային հովանավորները և նրանց ամերիկացի հրահանգիչները»: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Իրանը նման հարձակումների համար պատասխանատու է համարում ահաբեկչության տարածաշրջանային հովանավորներին և նրանց ամերիկացի հրահանգիչներին։ Ահաբեկիչներին վարձել են, մարզել, զինել և ֆինանսավորել օտարերկրյա ռեժիմները: Զոհերի թվում կան երեխաներ և երիտասարդներ»,- գրել է Զարիֆը Twitter-ի իր էջում:
Նախարարը հավելել է, որ Իրանն ձեռնարկում է պատասխան գործողություններ իր քաղաքացիների պաշտպանության համար:
Հիշեցնենք, որ այսօր Իրանի Աղվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ անհայտ անձինք կրակ են բացել: Ըստ վերջին տվյալների` 11 մարդ մահացել է, վիրավորվել է ավելի քան 20-ը: Պաշտոնատար անձանցից ոչ ոք չի տուժել:
Ոչնչացվել է 2 գրոհային: