ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Իրանի հարավում գտնվող Աղվազ քաղաքում կազմակերպած ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, հայտնում է Press TV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով` անհայտ անձինք կրակ են բացել զորահանդեսի ժամանակ։ Կան զոհեր, նրանց թիվը չի նշվում։
Հայտնում են նաև մի քանի տուժածների մասին։
Այսօր ռազմական շքերթներ են անցկացվում Իրանի տարբեր քաղաքներում, այդ թվում` Թեհրանում։ Զորահանդեսները նվիրված են այսպես կոչված Սուրբ պաշտպանության շաբաթին` 1980-1988 թվականների Իրանի և Իրաքի միջև տեղի ունեցած պատերազմի միջոցառումների շրջանակում։