ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի –Sputnik. Հենրիխ Մխիթարյանի մայրը` Մարինա Թաշչյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ է ընտրվել։
Ֆեդերացիայի նիստին, նույն ընտրությունների ժամանակ, ՀՖՖ գործկոմի ևս 16 անդամ, ինչպես նաև ՀՖՖ նախագահ է ընտրվել. ֆեդերացիան կգլխավորի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
Թաշչյանը երկար տարիներ աշխատել է Ֆուտբոլի ֆեդերացիայում, որտեղ զբաղվել է ազգային հավաքականի և մարզչական դպրոցների ադմինիստրատիվ հարցերով։
Գործկոմը համալրեցին նաև նոր իշխանության ներկայացուցիչները` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, ինչպես նաև պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ Facebook–ի իր էջում Թորոսյանը գրել է, որ կստանձնի մարզիկների առողջապահության կազմակերպման գործընթացը։