ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ին տեղումներ չեն սպասվում:
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:
Տեղումներ չեն լինի նաև սեպտեմբերի 21-ին:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 20-ը կլինի առանց տեղումների, ջերմաստիճանի վերին պիկը կլինի +30՝ ցերեկը: Երեկոյան կդիտվի քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, իսկ գիշերը ջերմաստիճանը կիջնի մինչև +15: