00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ նախկին պատգամավորներն անկեղծ պատմել են` կարոտել են խորհրդարանը. լուսանկարներ

© Sputnik / Aram NersesyanСтолетие Национального Собрания РА (20 сентября 2018)
Столетие Национального Собрания РА (20 сентября 2018) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի խորհրդարանի բակն այսօր ոչ միայն բազմամարդ էր, այլև լի էր հուշերով ու հույզերով։ Գործող խորհրդարանն իր հարկի տակ էր հավաքել ՀՀ Գերագույն խորհրդի (1990-1995) եւ ՀՀ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների (1995-2018)պատգամավորներին։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը, ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության տրամադրած տեղեկությունների համաձայն, հրավիրվել են նախկին ու ներկա բոլոր պատգամավորները։

Столетие Национального Собрания РА (20 сентября 2018) - Sputnik Արմենիա
Ովքե՞ր նշեցին Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակը. լուսանկարներ

Հրավերն ընդունած ու խորհրդարան եկած գործիչներից շատերը Sputnik Արմենիայի հետ զրույցում անկեղծացան` պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո տարիներ անց ԱԺ ոտք են դրել հուզմունքով։

ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը խոստովանեց, որ կարոտով է եկել խորհրդարան, քանի որ այստեղ ամեն ինչ իրեն հարազատ է։ Արմեն Խաչատրյանը հիշեց, որ Աժ նախագահ է ընտրվել 1999թ–ի հոկտեմբերի 27-ից հետո, երբ ստացած հրազենային վնասվածքից ու բուժվելուց հետո վերադարձել է խորհրդարան։ «Ուղղակի հիվանդանոցից ինձ բերեցին այստեղ և ընտրեցին ԱԺ նախագահ` նոյեմբերի 2-ին»,– ասաց նա։

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Խաչատրյանը խոստովանեց՝ կարոտով է եկել խորհրդարան
Экс-председатель НС Армен Хачатрян на праздновании столетия Национального Собрания Армении (20 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արմեն Խաչատրյանը խոստովանեց՝ կարոտով է եկել խորհրդարան

Նորօրյա խորհրդարանականներին Արմեն Խաչատրյանն ավագ գործընկերոջ կարգավիճակով խորհուրդ է տալիս «միավորել բոլոր ջանքերը և լուրջ լուծումների գնալ,  ոչ թե պայքարել միմյանց դեմ, այլ կարողանալ, վատը մի կողմ դնելով, քայլել առաջ` մեկը մյուսին նպաստելով»։

© Sputnik / Aram NersesyanԱզգային ժողովի նախագահի նախկին տեղակալ Տիգրան Թորոսյանը վստահեցրեց՝ հաճախ է գալիս խորհրդարան
Экс-спикер Парламента Тигран Торосян на торжествах Столетия Национального Собрания Армении (20 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ազգային ժողովի նախագահի նախկին տեղակալ Տիգրան Թորոսյանը վստահեցրեց՝ հաճախ է գալիս խորհրդարան

1999-2003 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Թորոսյանը նշեց, որ պաշտոնը թողնելուց հետո առաջին անգամ չէ, որ գալիս է խորհրդարան։ Վստահեցրեց, որ հաճախ է գալիս։ Անդրադառնալով ներկա խորհրդարանի աշխատանքին, Թորոսյանը նշեց, որ այն համարժեք է այսօրվա բազմակուսակցական համակարգին։ «Ցավոք Հայաստանում բազմակուսակցական համակարգը կայացած չէ։ Ես դա այն ժամանակ էլ եմ ասել, երբ խորհրդարանում էի։ Նաև բազմաթիվ հոդվածներ եմ գրել, և սա է մեր երկրի հիմնական խնդիրը»,– ասաց նա։

© Sputnik / Aram NersesyanՀովհաննես Հովհաննիսյանը պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո առաջին անգամ է գալիս խորհրդարան
Столетие Национального Собрания РА (20 сентября 2018) - Sputnik Արմենիա
Հովհաննես Հովհաննիսյանը պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո առաջին անգամ է գալիս խորհրդարան

ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Հովհաննես Հովհաննիսյանը նույնպես մանդատը վայր դնելուց հետո առաջին անգամ է գալիս խորհրդարան։ Խոստովանեց, որ հուզված է ներս մտել ու հույս հայտնեց, որ Հայաստանի 100-ամյա խորհրդարանական գործունեությունն այլևս երբեք չի ընդհատվի։ Իսկ կրտսեր գործընկերների աշխատանքի մասին հարցին պատասխանեց. «Աշխատում են այնպես, ինչպես կարողանում են։ Ժամանակները փոխվում են։ 10 տարի առաջ երկրում այլ իրավիճակ էր, աշխատանքի ոճն ու որակն այլ էր»։

© SputnikՐաֆֆի Հովհաննիսյանն ԱԺ էր եկել տոնական տրամադրությամբ
Столетие Национального Собрания РА (20 сентября 2018)  - Sputnik Արմենիա
Րաֆֆի Հովհաննիսյանն ԱԺ էր եկել տոնական տրամադրությամբ

Տարիներ առաջ պատգամավորական մանդատը ցած դրած Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ԱԺ էր եկել տոնական տրամադրությամբ։ Ասաց, որ մի քանի տարի խորհրդարանում չի եղել, հասցրել է կարոտել, հատկապես՝ գրադարանը։

© Sputnik / Aram NersesyanՊարույր Հայրիկյանին խորհրդարան էր բերել գործնական տրամադրությունը
Столетие Национального Собрания РА (20 сентября 2018)  - Sputnik Արմենիա
Պարույր Հայրիկյանին խորհրդարան էր բերել գործնական տրամադրությունը

Պարույր Հայրիկյանին խորհրդարան էր բերել ավելի շատ գործնական տրամադրությունը։ Նշեց, որ հուզմունքի կամ կարոտի զգացում չունի։  Հայրիկյանը հիշեցրեց, որ ՀՀ Գերագույն խորհրդում 10 հոգանոց արցախյան պատվիրակություն կար և ափսոսանք հայտնեց, որ  անկախ Հայաստանի առաջին գումարման խորհրդարանում Արցախն այլևս մանդատներ չստացավ։ «Դա կամ տգիտություն էր, կամ սրիկայություն հայ ժողովրդի միասնականության նկատմամբ»,– ասաց նա։

© Sputnik / Aram NersesyanԱղվան Վարդանյանն ուրախ է, ոգևորված, բայց խորհրդարանը չի կարոտել. նա ամիսներ առաջ է վայր դրել պատգամավորական մանդատը
Столетие Национального Собрания РА (20 сентября 2018) - Sputnik Արմենիա
Աղվան Վարդանյանն ուրախ է, ոգևորված, բայց խորհրդարանը չի կարոտել. նա ամիսներ առաջ է վայր դրել պատգամավորական մանդատը

Գործող խորհրդարանում ամիսներ առաջ մանդատից հրաժարված Աղվան Վարդանյանն այսօր նույնպես եկել էր Ազգային ժողով։ Ասաց, որ ուրախ է, ոգևորված, բայց պառլամենտը չի կարոտել։ Իսկ բարձր տրամադրությունը պայմանավորված է անկախության 100-ամյակով։  «Շատ կուզեի, որ մենք այդ խորհրդի իմաստը գիտակցեինք` մեր սխալներն ուղղելու, և առաջ գնալու գիտակցությամբ»,– ասաց նա։

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Հակոբյանը առաջին տարի է, ինչ Աժ–ում չէր եղել
Столетие Национального Собрания РА (20 сентября 2018) - Sputnik Արմենիա
Ռուբեն Հակոբյանը առաջին տարի է, ինչ Աժ–ում չէր եղել

ԳԽ և հետագա 4 գումարման պատգամավոր ընտրված Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ առաջին տարի է, ինչ Աժ–ում չէր եղել։ «Շատ էինք հավատում և՛ այդ օրվան և՛ մեր վաղվա օրվան, բայց այդ հավատը, որ կար անկախացման օրերին, ցավոք այսօր դեռ չի իրականացել։ Այսօր վստահությունն այն չէ, ինչ կար այդ օրերին»,– անդրադառնալով անկախության խորհրդին, ասաց նախկին պատգամավորը։

© Sputnik / Aram NersesyanՀայաստանի խորհրդարանի 100-ամյակը՝ Ազգային ժողովում
Столетие Национального Собрания РА (20 сентября 2018) - Sputnik Արմենիա
Հայաստանի խորհրդարանի 100-ամյակը՝ Ազգային ժողովում

Բազմափորձ պատգամավոր Աղասի Արշակյանը, հակառակը, վաղվա օրվա նկատմամբ հավատով է լցված, հատկապես` «թավշյա հեղափոխությունից» հետո։ Իսկ նորօրյա խորհրդարանականներին, ասաց, նախանձով է վերաբերվում ու հույսով, որ շատ բան կարող են անել։

«Իրենք բոլորովին այլ ճանապարհով են գնում, ես կասկածում եմ, որ ես իրենց կարող եմ որևէ խորհուրդ տալ», ասաց նա։ Բայց մի խորհուրդ, այնուամենայնիվ տվեց`  չհանձնվել։

Լրահոս
0