Ովքե՞ր նշեցին Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակը. լուսանկարներ
Ովքե՞ր նշեցին Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակը. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Հայաստանի խորհրդարանում այսօր նշվել է խորհրդարանի հիմնադրման 100-ամյակը։ Տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Գերագույն խորհրդի (1990-1995) եւ ՀՀ Ազգային... 20.09.2018, Sputnik Արմենիա
Հայաստանի խորհրդարանում այսօր նշվել է խորհրդարանի հիմնադրման 100-ամյակը։ Տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Գերագույն խորհրդի (1990-1995) եւ ՀՀ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների (1995-2018)պատգամավորները։
Հոբելյանին նվիրված միջոցառմանը ներկա են եղել ՀՀ և Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը, երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների նախագահները, ինչպես նաև ՀՀ Գերագույն խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորներ: