ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Թուրքիայի իշխանությունը զգալիորեն հեշտացրել է երկրի քաղաքացիության տրամադրումը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համապաստասխան հրամանագիրը հրապարակվել է կառավարական Resmi Gazete տեղեկագրում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Եթե նախկինում մարդը մեխանիկորեն կարող էր քաղաքացիություն ստանալ Թուրքիայում նվազագույնը 1 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք գնելու դեպքում, ապա հիմա այդ շեմն իջեցվել է մինչև 250 հազար դոլար։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Թուրքիայի քաղաքացիություն ստանալու ցանկություն է հայտնել հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն։