00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը դարպաս է բացել դեպի Իրան, բայց ինչպե՞ս մտնի այնտեղ. բացատրում է տնտեսագետը

© Sputnik / Aram NersesyanОткрытие свободной экономической зоны. Мегри, Армения
Открытие свободной экономической зоны. Мегри, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արաքսի ափի ազատ տնտեսական գոտին հանդիսավոր կերպով բացվեց 2017թ–ի դեկտեմբերին։ Բայց այնտեղ առայժմ չեն ընդունում ձեռնարկություններ. տարածքները քիչ են։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Տնտեսական զարգացման նախարարությունը նոր միջոցներ կառաջարկի Իրանի հետ սահմանակից «Մեղրի» ազատ տնտեսական գոտին ակտիվացնելու համար։

Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը:

Министр экономического развития и инвестиций Армении Арцвик Минасян на бизнес форуме ЕАЭС Армения - сотрудничество (2 июня 2018). Цахкадзор - Sputnik Արմենիա
Հայաստանում արդյունավետ ազատ տնտեսական գոտիներ չկան. խոստումները տվել են ու չեն կատարել
Ամենից առաջ դրա համար պետք է ձեռք բերել լրացուցիչ հողատարածքներ, հավելեց նա։

Թե ինչո՞ւ ազատ գոտում առայժմ չկան ռեզիդենտ ընկերություններ, Լալայանը պատասխանեց, որ անհրաժեշտ ենթակառուցվածքն արդեն պատրաստ է:

«Ուղղակի տարածքները բավարար չեն։ Պարզ ասած` ընկերությունները գործելու տեղ չունեն։ Ուստի մենք առաջարկել ենք ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի հողի հարցերով։ Դրա համար մենք արդեն ստեղծել ենք կառավարության որոշման նախագիծը», – ասաց Տնտեսական զարգացման նախարարությանը ներդրումային քաղաքականության վարչության պետը։

Հանձնաժողովը պետք է առաջարկներ կազմի մասնավոր սեփականատերերից հողատարածք գնելու մասին։

«Իրանցի գործարարների համար դա լավ դարպաս է դեպի Եվրասիական միություն։ Եվ Եվրոպական նույնպես, որովհետև Եվրամիությունը շատ ապրանքների գծով Հայաստանի համար սահմանել է մաքսային առավելություններ։ Իսկ ռուսական և հայկական ընկերությունների համար դա լավ հնարավորություն մտնելու Իրանի շուկա», – ասաց Լալայանը։

Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Նոր ազատ տնտեսական գոտում արդեն աշխատելու ցանկություն հայտնած մարդիկ կան. նախարար

Նրա խոսքով` մի քանի իրանական ընկերություններ արդեն հետաքրքրվել են, թե ինչպես կարելի է տեղավորվել Մեղրիում։

Հիշեցնենք, որ Հայաստանում բացվել են երեք ազատ տնտեսական գոտիներ` «Ալյանսն» ու «Մերիդիանը»՝ Երևանում, ինչպես նաև «Մեղրին»։ Առաջին երկուսն ընդունում են բարձր տեխնոլոգիաների և ոսկերչական արդյունաբերության ընկերություններին, իսկ «Մեղրին» կընդունի արդյունաբերողներին։ Օգոստոսի 30–ին կառավարությունը հավանություն է տվել Հրազդանում «Էկոս» չորրորդ տնտեսական գոտին ստեղծելու նախագծին։ Այդ գոտին կգործարկվի տարվա ընթացքում, դրա կազմակերպիչները ցանկանում են այնտեղ բացել բլոքչեյն տեխնոլոգիաների կենտրոն։

Հայաստանի ազատ տնտեսական գոտիների մասնակիցներն ազատվում են բոլոր հարկերից բացի աշխատավարձերից պահվող հարկերից։

Լրահոս
0