00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր ազատ տնտեսական գոտում արդեն աշխատելու ցանկություն հայտնած մարդիկ կան. նախարար

© Sputnik / Asatur YesayantsАрцвик Минасян
Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախարարը վստահեցրեց` նոր տնտեսական գոտին չի նմանվի մայնինգ–ֆերմայի։ Այստեղ կլինեն և՛ բլոքչեյն տեխնոլոգիաներ, և՛ big data, և՛ cloud platform (ամպային հարթակ)։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Մի քանի ընկերություններ Հայաստանի նոր տնտեսական գոտում աշխատելու հետաքրքրություն են հայտնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։

Город Раздан - Sputnik Արմենիա
Հրազդանում ազատ տնտեսական գոտի կստեղծվի. միլիոնների ներդրում և աշխատատեղեր են խոստանում

Նա հիշեցրեց, որ նոր ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին կառավարության որոշումն ընդունվել է կառավարության վերջին նիստի ժամանակ` օգոստոսի 30-ին։

Ազատ գոտին պետք է ստեղծվի Հրազդան քաղաքում, Հրազդան ՋԷԿ-ի քիչ հեռու։ Ազատ գոտու հիմնադիրը «Էկոս» ՓԲԸ-ն է։

Նախարարն ընդգծեց, որ ազատ գոտին չի ստեղծվում զուտ որպես կրիպտոարժույթի մայնինգ-կենտրոն։ Այստեղ հրավիրվում են բլոքչեյն տեխնոլոգիաների, «մեծ տվյալների» (big data) և cloud platform-ների մշակողներ և այլն։

Ազատ գոտում աշխատելու ցանկություն հայտնած անձանց հայտերն ուսումնասիրելու է կառավարությունը։ Եվ եթե ԿԲ-ն որոշի, որ Հայաստանում կրիպտոարժույթի մայնինգն անօրինական է, նրա կարծիքը հաշվի կառնեն։

Ազատ տնտեսական գոտին կկարողանա ռեզիդենտներ ընդունել այն բանից հետո, երբ հրապարակային օֆերտա կկազմի նրանց համար։ Այն պայմանները, որոնք կառաջարկվեն բիզնեսին, անհրաժեշտ կլինի համաձայնեցնել կառավարության հետ։

«Մեր սպասումների համաձայն` դրա համար մոտ 2 ամիս կպահանջվի», — ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն գործում են երեք ազատ տնտեսական գոտի. «Ալյանսը» և «Մերիդիանը»` Երևանում, իսկ «Մեղրին»` Իրանի հետ սահմանին։ Առաջին երկուսն ընդունում են բարձր տեխնոլոգիաներով և ոսկերչությամբ զբաղվող ընկերություններին, իսկ «Մեղրին»` արդյունաբերողներին։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազատ տնտեսական գոտիների ռեզիդենտները ազատվում են բոլոր հարկերից, բացի աշխատավարձից գանձվող եկամտահարկից։

Լրահոս
0